Քենիայի «հեռահար» եկեղեցին դուրս է եկել փողոց
Քենիայի եկեղեցական ծառայությունը կորոնավիրուսի պայմաններում.
Քենիայում գտնվող մի եկեղեցի սկսել է ծառայություն իրականացանել փողոցներում, նրանք, անցնելով բակերով, բարձրախոսների օգնությամբ քարոզում են և հոգևոր երգեր երգում: Այդ կերպ տեղի բնակիչները իրենց զգում են ինչպես եկեղեցում, իհարկե, պահպանելով սոցիալական հեռավորության կանոնները, որոնք ուղղված են կանխելու կորոնավիրուսի տարածմանը:
Քենիայի կառավարությունը այս օրերին` վարակի պատճառով փակել է բոլոր եկեղեցիները, սակայն այս ծառայությունը անվտանգ է համարվել: Ծառայությունը անվանվել է պատշգամբից պատշգամբ, անցկացվում է ամեն կիրակի Պոլ Մաղարիայի առաջնորդությամբ:
Պոլ Մաղարիան ասում է. «Շատ գեղեցիկ է, երբ երեխաները հավաքվում են, փառաբանում և գովերգում են Աստծուն, և այս ամենն, իհարկե, տեղի է ունենում թաղամասի բոլոր բնակիչների համաձայնությամբ և հիմնականում հենց նրանք են մեզ հրավիրում»։
Ծառայությունը իրականցվում է հատուկ տեխնիկայի միջոցով՝ երաժշտական գործիքներ, բարձրախոս, որպեսզի այն հաճելի և լսելի լինի բոլորին:
Քենիայում այս պահին կա 1029 վարակակիր և դրա հետևանքով՝ մահացած 50 մարդ:
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը