Դերասանուհի Քենդիս Քեմերոնին հարց են տվել, թե արդյո՞ք նա ունի որևէ կարևոր խորհուրդ իր երեխաներին, երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը․ գրում է cbn.com-ը։

ԱՄՆ-ի շաբաթաթերթերից մեկին տված հարցազրույցի ընթացքում Քենդիսը շեշտեց, որ ուզում է, որ իր երեխաներն ընտրեն մեկին, ով «սիրում է Հիսուսին այնպես, ինչպես ինքն է սիրում Հիսուսին»՝ պատասխան տվեց սրտանց ժպիտով և ծիծաղով. «Դա այն է, ինչ ես իսկապես ուզում եմ: Դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է ունենալ»:

Նա ամուսնացած է Վալերի Բյուրեի հետ, և զույգն ունի երեք երեխա՝ Նատաշան (22 տ.), Լևը (21տ.) և Մաքսիմը (19տ.):

Քրիստոնյա հայտնի այս կինը մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն ՝ ասելով, որ նա «շատ ավելի ցանկանում է խոսել Հիսուսի մասին»:

«Ես չեմ ուզում հրապարակավ խոսել քաղաքականության մասին», - ասել է նա Fox News-ին: «Ոչ այն պատճառով, որ իմ տեսակետներն ու կարծիքները կարևոր չեն, այլ պարզապես ես նախընտրում եմ խոսել մարդկանց հետ Հիսուսի մասին»:

45-ամյա կինը քովիդի ընթացքում ավելի շատ ժամանակ է անցկացրել տանը՝ իր ամուսնու և երեխաների հետ, ուստի նա մշտապես ձգտել է լավ օրինակ ծառայել նրանց համար՝ որպես քրիստոնյա:

Բյուրը հավելեց. «Իմ երեխաներն ամենամեծ ազդեցությունն ունեցան օգնելու ինձ և իմ ամուսնուն մեր ամուսնական հարաբերությունների կարգավորման և ամրապնդման հարցում: Եվ այդ հարաբերություններն էլ ավելի են սերտացել: Միշտ էլ կան դժվարություններ` անկախ ամեն ինչից: Բայց երբ անցնում ես այն, բացականչում ես «ալելուիա~»»:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.