Ահա՛ և իրականությունը։ Դուք կանչված եք Աստծուց, որ լինեք հերոս, չեմպիոն, այնպիսին, ով հաղթում է կյանքում ու փոփոխություններ բերում իր շփման շրջանակում։

Ուժեղ եղե՛ք, խիզախ եղե՛ք ու մոտեցե՛ք Թագավորին, որովհետեւ Նա փափագում է ձեզ։ Նա ուզում է մոտ լինել ձեզ ու զորություն տալ ձեզ։ Նա ձեր կողմից է։ Նա հավատում է ձեզ։ Եվ ամենակարևորը՝ Նա սիրում է ձեզ հավիտենական սիրով։

Դուք այս երկրի իրական հերոսներից եք։ Ավելի մեծ է Հաղթողը, Ով ձեր ներսում է, քան այն, որն այս աշխարհում է։ Զորություն ստացե՛ք Նրանից ու փոխե՛ք շատերի կյանքերը։

Դուք չեք իմանա ձեր ամբողջական ազդեցության մասին մինչև այն օրը, երբ կանգնեք Թագավորի գահի առջև։ Դուք այնքա՜ն ուրախ կլինեք թե՛ այդ օրը, թե՛ հիմա, որ չպարտվեցիք կրիպտոնաքարին։

Այսպիսով, կործանե՛ք կրիպտոնաքարը, ոչնչացրե՛ք այն, ջնջե՛ք դրա ազդեցությունը և բոլորովին տեղ մի՛ տվեք դրան ձեր կյանքում, նույնիսկ՝ մի փոքր։

Դուք ստեղծված եք մեծ փառքի և զորության համար։ Աստծո զորավոր զավա՛կ, դու կոչում ունես, և այս աշխարհը սպասում է, որ կատարես այն։

«Կործանել կրիպտոնաքարը» գրքից

Հավաքեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.