Ջերմեռանդ աղոթքի զորությունը․ Դաչ Շիթ
Իմ աղոթքի կյանքում եղել են դեպքեր, երբ Աստված ինձ խրախուսել է աղոթել համարձակ և համարձակ մարգարեական հռչակումներ անել: Ես ուզում եմ, որ իմ սիրտը միշտ լցված լինի ծարավով և փափագով առ Աստված: Այդ խանդավառ ձգտումը ծնում է հնազանդություն, ինչն էլ առաջնորդում է զարմանահրաշ արկածների Նրա հետ, արկածներ, որոնք օգնում են Նրա սրտի և Նրա ճանապարհների ճանաչողության մեջ աճելուն:
« Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ» (Գործք առաքելոց 4.31):
Տվե՛ք Աստծուն 15 րոպե ձեր աղոթքի մեջ.
* Նայե՛ք, թե ինչ էր կատարվում, երբ առաջին դարի եկեղեցին միաբան աղոթում էր: Լսե՛ք, թե այսօր շատերը ինչ են վերապրում աղոթքի մեջ: Խնդրե՛ք Տիրոջից աղոթքի մեջ նման համարձակություն, եթե ցանկանում եք ունենալ:
* Փափագն առ Աստված գալիս է Նրա հետ զրույցի մեջ անցկացրած մեր ժամանակից:
* Այսօր կարդացեք Գործք առաքելոցի առաջին 4 գլուխները: Արդյոք տեսնո՞ւմ եք, որ մենք մեր ազգի մեջ արթնության կարիք ունենք: Խնդրե՛ք Տիրոջից, որ դուք նույնպես վերապրեք Սուրբ Հոգու հեղումը, ինչպես Գործք առաքելոց գրքում:
Աղոթք.
«Հա՛յր, սովորեցրու ինձ աղոթել ջերմեռանդ աղոթքներ, որոնք փոփոխություն կբերեն իմ շրջապատում, կփոխեն իմ քաղաքը: Ես հավատում եմ, որ Դու կարող ես անել այսօր նույնը և ավելին, ինչ անում էիր Գործք առաքելոցի դարաշրջանում: Շնորհակալ եմ Քեզնից, Տե՛ր: Ամեն»:
Ջերմեռանդ աղոթքը կարող է փոխել ազգը: