Իսրայելցի հնագետները Մեռյալ ծովի մերձակայքում՝ Հրեաստանի անապատում գտնվող Մուրաբատ քարանձավում գտել են բիբլիական տեքստերով մագաղաթների բեկորներ:

Գիտնականները նշել են, որ թեպետ տեքստի մեծ մասը գրված է հունարեն լեզվով, բայց Աստծու անունը մի քանի անգամ կրկնվում է եբրայերեն գրության մեջ:

Աստվածաշնչյան տեքստերով մագաղաթներից բացի գտել էին նաև մետաղադրամներ, ինչպես նաև՝ վեց հազար տարի առաջ թաղված երեխայի կմախք:

Պեղումները վերսկսվել էին 2017 թվականից և ուղղված էին՝ Հուդայի անապատում հնությունների թալանը կանխելուն: Այն բանից հետո, երբ 20-րդ դարի 40-ականների վերջերին գիտնականները հայտնաբերել են մթ I-III դարերով թվագրված պատմական, կրոնական և լեզվական մեծ նշանակություն ունեցող ձեռագրեր, գրեթե վեց տասնամյակ անց ոչ մի նոր ձեռագիր չէր հայտնաբերվել:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.