Իսրայելի հարավային շրջանում 3200-ամյա ամրոցի մնացորդներ են հայտնաբերվել: Ինչպես ներկայացնում է Fox News-ը՝ հղում անելով Իսրայելի հնությունների հարցով վարչությանը, միջնաբերդ-ամրոցը, հավանաբար, կառուցվել է հնագույն Կանանյան քաղաքակրթության կողմից՝ ներխուժողներից պաշտպանվելու համար:

Ամրոցը հայտնաբերվել է իսրայելցի փորձագետների ու կամավորների իրականացրած պեղումների արդյունքում՝ Կիրյաթ Գաթ քաղաքի մոտակայքում:

Կառույցի երկարությունն ու լայնությունը կազմում են 17 մետր: Ամրոցը դիտակետեր է ունեցել 4 անկյուններից յուրաքանչյուրում: Ամրոցի սենյակների տարածքում կավե իրեր և տարատեսակ ծիսական սափորներ են հայտնաբերվել:

Մասնագետների կարծիքով՝ ամրոցը թվագրվում է մ.թ.ա. 12-րդ դարին, որը նկարագրվում է որպես Հրեական ամրոց Աստվածաշնչի Դատավորների գրքում:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.