Ինչ անել մտերիմների հետ, որոնցից ուզում ենք հեռու մնալ

«Չկա մեկը, ում հետ խոսելիս ես այդքան անվստահ լինեմ, որ կարող եմ մինչև խոսակցության ավարտը դիմանալ նրա ներկայությանը»,- ասում էր ընկերս իր ծանոթներից մեկի մասին: Նրա խոսքերով՝ այդ տղամարդը այն մարդկանցից էր, ովքեր մշտապես բողոքում են, խոսակցին գրեթե չեն լսում, ագրեսիվ են արտահայտվում, ամեն բան ընդունում են առանց շնորհակալության, հազվադեպ են ժպտում ու հակված են բամբասելուն (ի դեպ՝ լիքը բերանով):

Ոչ հաճելի պատվիրան

Անկասկած, Հիսուսը կոչ է անում Իր ժողովրդին սիրել նրանց, ովքեր մեզ դուր չեն գալիս. եկեղեցում լինի, թե եկեղեցուց դուրս: Սերը, որ Նա մեզ սովորեցնում է, հիմնված չէ անձնական առավելությունների ու ընդհանուր հետաքրքրությունների վրա: Ամենը, ինչ անհրաժեշտ է ինչ-որ մեկի մասին հոգ տանելու համար, մեր Ուսուցչի պատվիրանն է. «Սիրիր քո ընկերին՝ քո անձի պես» (Ղուկաս 10.27):

Իհարկե, նյարդայնացնող է, որ մենք չենք կարող ընտրել, թե ով կապրի հարևան տանը և ով կհանդիպի մեզ՝ ճանապարհի եզրին ընկած (Ղուկաս 10.25-37): Աստված մեզնից սեր է սպասում, ու հենց դրանում էլ թաքնված է այդ պատվիրանի իմաստը, որ մենք պետք է սիրենք նրանց, ում սիրելն անբնական է: Հիսուսը մեզնից նույնիսկ ավելին է պահանջում՝ կոչ անելով սիրել նրանց, որոնց ատելու բոլոր պատճառները մենք ունենք՝ մեր թշնամիներին (Ղուկաս 6.35):

Նույնիսկ անհավատներն են սիրում նրանց, ովքեր սիրում են իրենց: Նրանց դուր են գալիս ուրախները, հարուստներն ու գեղեցիկները: Իսկ Աստված Իր ժողովրդին կոչ է անում սիրել նրանց, ում սիրելը դժվար է, միևնույն ժամանակ, չպահանջելով փոխադարձը: Եվ այստեղ մենք բոլորս, ինչպես որ իմ ընկերը, հարց ենք տալիս՝ ինչպե՞ս: Հիսուսը և Պողոս առաքյալը բացում են մեզ գաղտնիքը:

Սովորեք հույսով ուրախանալուն

Պողոսը փոխանցում է մեզ աստվածային բաղադրատոմսը, որը հայտնաբերել էին կողոսացիները. «Գոհանում ենք Աստվածանից և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորիցը՝ ամեն ժամանակ ձեզ համար աղոթք անելով. երբ որ լսեցինք ձեր հավատքը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա, և սերը՝ որ դեպի ամեն սուրբերն ունեք. այն հույսի համար՝ որ պահվում է ձեզ համար երկնքումն, որի համար առաջուց լսեցիք ավետարանի ճշմարիտ խոսքովը» (Կողոսացիս 1.3-5):

Կողոսացիները սիրում էին «բոլոր սուրբերին» ոչ թե նրա համար, որ դա հեշտ էր: Հետագայում Պողոսը կոչ է անում նրանց ներել միմյանց՝ «իրար համբերելով և իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք» (Կողոսացիս 3.13): Պողոսը չէր ապրում պատրանքներով: Նա գիտեր, որ ներելու կարիք կլինի:

Բայց նկատեք՝ նրանք չէին սպասում, որ բոլորը կպատրաստվեն, կդառնան սիրո արժանի մարդիկ, ու իրենց հեշտ կլինի սիրելը: Ոչ, նրանց մոտիվացիան անխախտելի էր: Նրանք սիրում էին, որովհետև նրանք հույս ունեին երկնքում իրենց համար պատրաստվածի համար:

Ծառայեք դրան չարժանացածներին

«Արդ՝ եթե դուք չար լինելով՝ գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, որքա՞ն ավելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից: Ամեն ինչ որ կամենում եք՝ թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց, որովհետև այս է օրենքը և մարգարեները» (Մաթևոս 7.11-12):

Հայրը Իր զավակներին բաժանում է պարգևներ: Սրանում համոզված լինելով, վստահ լինելով հավիտենական ապահովության ու անդադար հոգատարության մեջ՝ սիրեք ուրիշներին ու բարին գործեք: Գաղտնիքը մարդկանց սիրելու՝ այն վստահության մեջ է, որ Աստված սիրում է մեզ, հոգ է տանում մեր մասին ներկա կյանքում և ապագայում:

Աստված մոտենում էր նրանց, ում դժվար էր սիրել

Հիսուսը չերկմտեց մեզ համար Իր կյանքը դնելիս: Նա չարեց դա նրա համար, որ մենք գրավիչ էինք: Նա չփնտրեց մեր մեջ թեկուզ փոքրիկ դրական մեկ հատկանիշ, որի համար արժեր Խաչը բարձրանալ: Նա թողեց դրախտը ու եկավ երկիր, որպեսզի ստանձներ խայտառակ, դաժան մահը՝ կրելով Իր վրա ողջ ծանրությունը պատժի, որ մենք պիտի կրեինք Բարձրյալի առջև մեր ունեցած մեղքերի համար: Եվ այդ ժամանակ մենք դեռ անտեսում էինք Նրան: Նա դա արեց այն ժամանակ, երբ մեզ ամենից դժվարն էր սիրել, երբ մենք մեղավոր էինք՝ մեռած մեր մեղքերի մեջ: Հենց այդ ժամանակ Նա մահացավ մեզ համար: Մենք բոլորովին չէինք գնահատում Նրան, մենք չէինք սիրում Նրան, երբ Նա մահանում էր մեզ համար՝ մեր հանդեպ սիրուց դրդված. «Հա՛յր, ներիր նրանց»,- աղաղակում էր Նա:

Բարությունը, զոհաբերությունն ու հոգատարությունը նրանց հանդեպ, ովքեր չեն կարող կամ էլ չեն ուզում մեզ հետ վերաբերվել փոխադարձաբար, չեն սննկացնի մեզ: Մեր «անեղծ, անարատ ու անթառամ ժառանգությունը» սպասում է մեզ երկնքում (Ա Պետրոս 1.4):

Իմանալով, որ մենք ծնված ենք Աստծուց ու գնում ենք Նրա մոտ՝ մենք կարող ենք կանգնել, մեր մեջքին կապել սրբիչը ու կռանալ ավելի ցածր, որպեսզի ծառայենք նրանց, ում այլ կերպ մենք չէինք կարող երբեք սիրել:

Հեղինակ՝ Գրեգ Մորզե
Աղբյուրը՝ CrossNews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.