Շատերը գիտեն, որ Ստեֆանը դարձի է եկել Սեպտեմբերի 11-ի սարսափելի դեպքից հետո։ Նրա կինը բրազիլուհի էր։ Ում անունը Քենյա էր։ Իրական փոփոխություն տեղի ունեցավ նրա կյանքում, երբ նրանք աշխատանքի ընդունեցին մի բրազիլուհու՝ որպես իրենց երեխայի դայակ։ Դայակի անունն Ավգուստա էր։ Նա Քենյայի հետ խոսում էր պորտուգալերեն և հաճախ տանն այդ լեզվով երգում էր հոգևոր երգեր Հիսուսի մասին։ Միայն կինն էր պորտուգալերեն հասկանում։ Բոլդվինն այդ լեզուն չէր հասկանում, բայց մի անգամ կինն իրեն ասաց. «Գիտե՞ս ինչի մասին է երգում Ավգուստան։ Նա երգում է Հիսուսի մասին»։ Նա ոչ մի կերպ չարձագանքեց, և մի քանի օր անց կինը նորից զրուցեց դայակի հետ։

«Տեսնում եմ՝ դու երգում ես, և ուզում եմ հասկանալ, ինչու՞ է բոլոր երգերդ Հիսուսի մասին»։  Ավգուստան սկսում է ծիծաղել, դա զարմացնում է նրան։ Նա ասում է. «Անկեղծ ասած, ես այստեղ չեմ եկել տունը մաքրելու համար»։

Ավգուստան կիսվում է Քենյայի հետ, որ նա ընդունել է այս աշխատանքն, որովհետև նա աղոթել էր իր հովվի հետ միասին և Աստծուց պատգամ էր ստացել, որ ինքը պետք է աշխատի Բոլդվինների տանը, և նրանք դառնալու են հոգևոր։ Եվ նաև Ստեֆան Բոլդվինը ծառայելու է Աստծուն։ Քենյան ոչինչ չի ասում ամուսնուն։

Սկզբում Ստեֆանն ուշադրություն չէր դարձնում այդ կնոջ խոսքերին։ Նա մինչև 12 տարեկանը հաճախել էր կաթոլիկ եկեղեցի։ Հետո սկսել էր չհետաքրքրվել որևէ կրոնով։ Երբ չափահաս էր դարձել և սկսել նկարահանվել մի շարք ֆիլմերում, ավելի էր հեռացել հավատքից։

«Ես ստացել եմ շատ մրցանակներ և մեծ հաջողություններ եմ ունեցել իմ կյանքում,-կիսվում է Բոլդվինը,- Եվ քանի որ ես ավելի էի տարված իմ աշխատանքով, կինս՝ Քենյան ավելի շատ ժամանակ էր անցկացնում Ավգուստայի հետ։ Եւ նրանք խոսում էին Հիսուսի մասին։ Որոշ ժամանակ անց Քենյան սկսեց հաճախել բրազիլական եկեղեցի, որը գտնվում էր Նյու Յորքում։ Նա առաջինն էր մեր ընտանիքում, ով ընդունեց Հիսուսին՝ որպես իր Տեր ու Փրկիչ։ Քենյան ինձ հետ սկսեց խոսել Հիսուսի մասին և մի օր ասաց.

-Սիրելի՛ս, ես ուզում եմ խոսել քեզ հետ։ Ես ընդունել եմ Հիսուսին՝ որպես իմ Տեր ու Փրկիչ։ Եւ որոշել եմ ամեն օր ապրել Իրեն հնազանդ կյանքով։ Մկրտվել եմ ջրով։ Շատ եմ ցանկանում, որ դու էլ Նրան ճանաչես։

Ես որոշեցի չխանգարել կնոջս։ Բայց նրան ասացի, որ ես շատ զբաղված եմ և դրա ժամանակը չունեմ։

Կինս երբեք չէր ստիպում ինձ, որ ես էլ գնամ եկեղեցի կամ էլ հավատամ Հիսուսին։ Նա միայն աղոթում էր ինձ համար և կարդում էր Աստվածաշունչ։ Ամեն օր նա աղոթում ու գիրք էր կարդում վաղ առավոտյան և երեկոյան։ Նա աղոթքին և ընթերցանությանը տրամադրում էր 45 րոպե։ 1 տարի շարունակ նա հավատարիմ աղոթում և կարդում էր Աստվածաշունչ։ Շուտով ես էլ սկսեցի նախանձավոր լինել և կնոջս տարբեր հարցեր էի տալիս։ Եւ սեպտեմբերի 11-ի ահավոր դեպքից հետո կյանքս փոխվեց ամբողջովին։

Սեպտեմբերի 11-ը, իսկապես, սթափեցրեց ինձ. ես նունպես դարձա Աստծուն։ Այդ ժամանակ իմ դերասանական կյանքը սկսեց անկում ապրել։ Համացանցում, երբ գրում էին իմ անունը, տեսնում էին, որ ես դարձել եմ հոգևոր, և ոչ ոք չէր ուզում, որ ես նկարահանվեմ իրենց ֆիլմերում։ Բոլոր դռները կարծես փակվել էին իմ առջև։ Հրամայված էր, որ ինձ դեր չտան, հեռուստատեսություն չհրավիրեն։ Բայց այս ամենն ինձ չհուսահատեցրեց և ես հավատարիմ էի մնում Հիսուսին։ Շարունակում էի բաժնեկցել Աստծո խոսքը։ Ես չէի զղջում, որ հավատում եմ Հիսուսին։ Բայց Աստված նորից դռներ բացեց։ Շուտով Հոլիվուդը սկսեց նկարահանել հոգևոր ֆիլմեր։ Եւ ինձ նորից հրավիրեցին նկարահանվել ֆիլմերում։ Ես չվախեցա Աստծո խոսքը բաժնեկցելուց։ Ես անգամ հեռուստատեսությամբ էի խոսում Աստծո մասին։ Ես օգտագործում էի ամեն առիթը, որ մարդիկ իմանան Աստծո մասին, քանի որ ժամանակը շատ կարճ է։

Ես նկարահանվել եմ մի շարք հոգևոր ֆիլմերում, որոնցից են՝

'' I'm in love with a church girl", " God's club", " The apostle Peter: Redemption", " A walk with grace"...

Հիսուսը տվեց ինձ խաղաղություն և ինձ դարձրեց ավելի սիրող հայր ու ամուսին։ Այսօր մարդիկ ունեն Հիսուսի կարիքը։ Եւ իմ առաքելությունն է, որ ծառայեմ Աստծուն ու բաժնեկցեմ Իր խոսքը մարդկությանը։

Ես այսօր էլ ծառայում եմ Աստծուն և ավետարանում եմ Նրա ճշմարիտ խոսքը։ Փառք Աստծուն, որ այսօր ես ու իմ ընտանիքը պատկանում ենք Հիսուսին։

Եկեք մեր ժամանակն օգտագործենք ճիշտ բաների համար»։

Հեղինակ՝ Լեսլի Ուայթ
Աղբյուրը՝ beliefnet.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.