Ինչպե՞ս օգտագործենք մեր տաղանդներն Աստծո համար
Հզոր ու ճանաչված մարդիկ չեն դարձել հայտնի՝ մի օր արթնանալով։ Նրանք նկատել ու հասկացել են, որ կարող են անել ինչ-որ բան ու սկսել են շատ աշխատել, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Օրինակ՝ երգիչ Դոն Մոենը հայտնաբերեց իր տաղանդը՝ որպես երգիչ և սկսեց զարգացնել իր երաժշտական գիտելիքները, և շատ աշխատանքներից հետո նա կարողացավ կիրառել իր երաժշտական գիտելիքները։
Երբևէ մտածել ես, որ կարող ես ինչ-որ բան անել, որը քեզ շատ դուր է գալիս։ Բայց շատ հաճախ մենք մտածում ենք, որ չունենք բավարար գիտելիքներ, ու հնարավոր չէ հասնել մեր երազանքներին ու նպատակներին։ Եվ մենք երբեմն հրաժարվում ենք օգտագործել մեր տաղանդները, քանի որ ունենում ենք վախեր և ասում ենք, որ մենք հարուստ ընտանիքից չենք, չունենք ծանոթներ, ովքեր կարող են մեզ առաջ տանել։ Շատ հանրահայտ մարդիկ, ովքեր ճանաչված են, չեն եղել հարուստ, բայց իրենք աղոթել, պայքարել ու հավատացել են, որ կարող են հասնել իրենց նպատակին։
Աստվածաշնչում կա մի առակ՝ գրված Մատթեոս 25:14-30-ում տաղանդների (քանքարների) մասին, որում մի մարդ կանչում է իր ծառաներին և նրանց տալիս է քանքար ու գնում այլ երկիր։ Մեկ տաղանդ ունեցողը թաքցնում է տաղանդը, և երբ վերադառնում է տերը, զայրանում է նրա վրա, քանի որ նա ոչինչ չէր արել իր տաղանդը զարգացնելու համար։ Արդյո՞ք դու էլ ես թաքցնում քո տաղանդը, ինչպես այս մարդը։ Մենք չպետք է վախենանք, այլ պետք է շատ աշխատենք և օգտագործենք մեզ տրված տաղանդները։
Ահա մի քանի քայլեր, որոնք կարող են օգնել քեզ։
# Գտի՛ր ինքդ քեզ
Սա նշանակում է, որ եթե քեզ մոտ ինչ-որ բան լավ է ստացվում, ապա պետք է աղոթես և զարգացնես քո տաղանդները։ Աստված պատրաստ է օրհնելու քեզ։
# Միացի՛ր այն մարդկանց խմբին, ովքեր քեզ հետ համակարծիք կլինեն
Երբ հասկանում ես, թե որն է քո տաղանդը, պետք է քեզ շրջապատես այնպիսի մարդկանցով, ովքեր քեզ հետ համակարծիք են։ Եվ միասին կարող եք գործել նույն ոլորտում և մեծ հաջողությունների հասնել։
# Գործի՛ր
Երգչախումբ, բեմադրություն, աղոթք և այլն։ Կապ չունի, թե որ խմբում ես դու։ Դու պետք է պատրաստ լինես սովորել ու գործել։ Պրակտիկան քեզ դարձնում է ավելի լավը և ավելի շնորհառատ։
# Առաջ շարժվի՛ր
Ոչ ոք չի ասում, որ հեշտ է լինելու քո ընտրած ուղին։ Մի՛ մտածիր այն մարտահրավերների մասին, որոնց կհանդիպես կյանքում, այլ պայքարի՛ր և առաջ շարժվի՛ր։
# Համագործակցի՛ր այլ մարդկանց հետ
Ունեցի՛ր կյանքումդ մարդիկ, որոնց հետ կարող ես մի հայտարարի գալ։ Մեկին, ով քեզանից լավ կարող է իմանալ ինչ- որ բան և ով կարող է օգնել քեզ և միասին կարող եք իրար բարձրացնել և առաջնորդել։
# Աղոթի՛ր
Աղոթքը գլխավոր բանալին է մեր հաջողության։ Միշտ պետք է աղոթենք և խնդրենք Աստծուն, որ օգնի և օրհնի մեզ։
Եկե՛ք չվախենանք մարտահրավերներից, դժվարություններից, այլ Աստծով զորանանք և մեզ տրված տաղանդները գործածենք Աստծո փառքի համար։
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը
Աղբյուրը՝ wikihow.com