Աստված իմ ուրախությունն է
«Ցնծա Տերով, և Նա կտա քեզ քո սրտի ուզածները» /Սաղմոս 37․4/։
Ֆիլիպ Քելլերը գրել է հետևյալը.
«Նմանատիպ պահերին մեր մեջ գալիս է խորը գովասանքի հեղեղ։ Հաճախ իր ներկայությունն այնքան ուժեղ է լինում, որ երբեմն դժվար է ցույց տալ մեր ուրախությունը։ Նա հասկանում է մեր սահմանափակումները, խորը սերը, հավատքը, Նա գոհ է մեզանից, երբ մենք հավատում ենք Իրեն։ Նա ցանկանում է մեզ հետ Հոգով հաղորդակցվել»։
Պողոսը Փիլիպպեցիս 4․4-ում ասում է.«Ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ ասում եմ ուրախ եղեք»։
Բայց երբ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ այս թուղթը Պողոսը գրել է բանտից։
Երբ բարդ իրավիճակի մեջ եք, կարող եք տխուր լինել, բողոքել և ասել՝ ինչո՞ւ Տերը թույլ տվեց, որ այս ամենը կատարվի։ Բայց Պողոսը այդ կերպ չվարվեց։ Նա գոհանում և փառավորում էր Տիրոջն անգամ շղթաների մեջ։
Փիլիպպեցիս 4․6-7․«Ոչինչ հոգս մի արեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում»։
Եթե դուք դժվար իրավիճակի մեջ եք, պետք է գաք Տիրոջ առաջ, խնդրեք Նրա պահպանությունը և սերը։ Եվ եթե դուք իրապես հավատում եք Նրան, Նա կհայտնվի ձեզ։ Քանի որ Հայտնության մեջ ասվում է.«Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ» /3․20/։
Երբ որ դուք զգաք միայնություն կամ տխրություն, հիշեցրե՛ք ինքներդ ձեզ այս խոսքերը, որ Աստվածաշնչում գրված են․
«Կանչիր ինձ և ես քեզ պիտի պատասխանեմ, և ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես» /Երեմիա 33․3/։
Եվ կարող եք ասել.
«Շատ շնորհակալ եմ, Տե՛ր, այն հնարավորության համար, որ կարողանում եմ հաղորդակցվել Քեզ հետ։ Դու այնքան հիասքանչ ես, որ ես չեմ կարող արտահայտել իմ հիացմունքը։ Ես սիրում եմ Քեզ և ցանկանում եմ ճանաչել Քեզ ավելի։ Շնորհակալ եմ, որ Դու ստեղծեցիր ինձ և ես կարող եմ հաղորդակցություն ունենալ Քեզ հետ»։
Աղբյուրը՝ thoughts-about-god.com
Թարգմանեց Դիանա Խաչատրյանը