Երբեմն Աստված ասում է «ոչ», որովհետև Նա գիտի, որ այն ինչ դու ցանկանում ես, կարող է վնասել կամ կոտրել քեզ։

Աստված մեզ ասում է «ոչ», որպեսզի մեզ սովորեցնի համբերության կարևորությունը, օգնի մեզ ամուր կանգնել մեր ոտքերի վրա, որպեսզի մենք էլ կարողանանք օգնել մյուսներին։

Աստված մեզ ասում է «ոչ», որովհետև գիտի, որ եթե ասի «այո», ապա մենք չենք կարող հասունանալ։ Երբ մենք առերեսվում ենք մեր վախերի, ցավերի հետ, կարողանում ենք հաղթահարել մեզ ուղղված մարտահրավերները։

Աստված ասում է «ոչ», որովհետև ուզում է, որ մենք աճենք հոգևորպես և Իրեն ապավինենք։ Նա ուզում է, որ մենք վերաիմաստավորենք մեր որոշումները, մեր քայլերը և հասնենք լավագույնին։

Աստված ասում է «ոչ», որովհետև ուզում է մեզ օրհնել լավագույնով։ Երբեմն Նրա «ոչ»-ը համարվում է ուշացած «այո»։ Հաճախ Նա, ոչ ասելով, ուզում է ցույց տալ, թե որքան է մեզ սիրում. մենք շատ կարևոր ենք Նրա համար։

Պետք է կարողանանք վստահել Աստծո կամքին, որովհետև Նրա կամքը բարի, հաճելի և կատարյալ է։

Աղբյուրը՝ thoughtcatalog.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.