Հիսուսի առակների մեծ մասը վերաբերում են Իրեն և Իր եկեղեցուն: Մատթեւոս 18-րդ գլխում Նա նկարագրում է մի արքայի, ով իր ծառաներին պատասխանատվության է կանչում: Ակնհայտորեն, արքան գործ ուներ այնպիսի ծառաների հետ, ովքեր հանցավոր արարքներ էին կատարել, իսկ ամենաշատ պարտք ունեցող ծառան առաջին օրինախախտներից էր, որ նրա առաջ բերվեց: Ինչ-որ կերպ այս մարդուն հաջողվել էր միլիոնավոր դոլլարներին համարժեք հսկայական պարտք կուտակել: Երբ նրան կանչեցին պատասխանատվության, նա չկարողացավ վճարել. «Բայց որովհետեւ չունէր վճարելու, նորա տէրը հրամայեց որ նա եւ նորա կինն եւ նորա որդիները եւ ամենն, ինչ որ ունէր, ծախուի եւ պարտքը վճարուի» (Մատթեւոս 18.25

Այս ծառան անմիջապես բացականչեց. «Տէ՛ր, համբերի՛ր ինձ համար, եւ բոլորը կհատուցանեմ քեզ» (Մատթեւոս 18.26): Մարդն իր հանցավոր արարքը փոխանակելու համար համապատասխան արժեք չուներ, ուստի խնդրում էր արքայի ողորմությունը: «Ինձ որոշ ժամանակ տվեք: Ես կարող եմ քավել իմ մեղքը և բավարարել ձեր բոլոր պահանջները»: Բայց ճշմարտությունն այն էր, որ անհնար էր ծառայի վճարումը սեփական հանցանքի դիմաց:

«Տէրն էլ գթաց այն ծառայի վերայ. նորան արձակեց, եւ պարտքն էլ շնորհեց նորան» (Մատթեւոս 18.27): Եվ հետո մենք տեսնում ենք, որ այս նույն ծառան ընդհանրապես չի զղջացել, նա պարզապես փորձում էր խաղալ արքայի զգացմունքների հետ՝ առաջացնելով խղճահարություն: Թագավորը դա գիտեր, բայց կարեկցում էր նրան:

Հիսուսի առակում թագավորը հստակորեն գիտեր, թե որքան կործանարար հետևանքներ է բերելու իր ծառայի մեղքը: Եվ նա գիտեր, որ, եթե նա պահանջեր հետևանքների հատուցումը, ծառան ընդմիշտ կկործանվեր: Առանց ներման նա կհուսալքվեր և վայր կընկներ կյանքում: Այսպիսով, թագավորը ներեց նրան՝ ազատելով նրան ամբողջ պարտքից:

Իսկ ինչպե՞ս արձագանքեց ներված ծառան  իր տիրոջ շնորհքին և ներողամտությանը: Նա անմիջապես դուրս եկավ և հարձակվեց իր ծառայի վրա, ով նրան փոքր գումար էր պարտք (Մատթեւոս 18.28-30): Ինչպիսի գարշելի արարք. նրա սրտի չարությունը բացահայտվեց անգամ ներվելուց հետո:

Դուք ընկալո՞ւմ եք այս առակի իմաստը: Մենք երբեք չենք կարող փոխհատուցել Աստծուն մեր՝ հանցավոր արարքներից առաջացած «պարտքերը». մենք պարզապես պետք է ընդունենք Նրա շնորհն ու ողորմությունը մեր հանդեպ: Եվ մենք պետք է լինենք սրտացավ և սիրող միմյանց նկատմամբ. «Եւ իրար հետ քաղցր եղէք, գթած՝ իրար ներելով, ինչպէս Աստուած էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիներ 4.32):

Հեղինակ՝ Դեյվիդ Ուիլկերսոն (1931-2011)
Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.