Քրիստոնյան տառապում է և անհավատն էլ է տառապում։

Քրիստոնյան հիվանդանում է և անհավատն էլ է հիվանդանում։

Քրիստոնյան մահանում է և անհվատան էլ է մահանում։
Եվ ուրեմն՝ ո՞րն է տարբերությունը։

Տարբերությունն այն է, որ քրիստոնյան տառապում, հիվանդանում ու մահանում է Քրիստոսի մեջ՝ անցնելով Քրիստոսի ճամփան տառապանքից փառքի, իսկ անհավատը տառապում, հիվանդանում ու մահանում է ոչ Քրիստոսի մեջ՝ անցնելով անփառունակ ճանապարհով, զրկված լինելով Աստծո փառքից։

  • «Եւ եթէ որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ. որ եթէ նորա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինինք» /Հռոմ․ 8․17/։
  • «Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք» /Ա Պետրոս 4․13/։
  • «Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար» /Բ Կորնթացիս 4․17/։
  • «Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։ Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր» /Ղուկաս 24․25-26/։
Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.