Սոցիալական մեդիան կարող է այնպես շեղել ու բաժանել մեր սրտերը, որ մենք մոռանանք՝ մեր նպատակը ոչ թե վեճում հաղթելն է, այլ՝ շինություն բերելը:

Որպես գրող՝ պետք է նշեմ, որ վերջին շրջանում ես նույնպես ինչ-որ տեղ շեղվեցի: Ես թերթում էի սոցիալական կայքի իմ էջը, որը լցված էր  բազում «թեժ թեմաներով»:

Այնտեղ ամեն օր բլոգի գրառումների, հոխորտանքների ու հոդվածների նոր գրոհներ էին: Եվ դա բավական էր ինձ ստիպելու, որ գրեմ բաց նամակ բոլոր այն մարդկանց, ովքեր գրում էին բաց նամակներ:

Շատ բան է գրված, թե  սոցիալական ցանցն ինչպիսի շեղումներ կարող է բերել մեր կյանքում: Ես իմ սրտում շփոթություն էի զգում, ու կար մեծ ցանկություն ընտրելու մի ուղղություն ու սկսելու վիճել որևէ թեմայով, որն այդ պահին տենդենց է:

Սոցիալական կայքերը շատ քրիստոնյաների մեջ սխալ հավատ են տարածել, որ մենք պետք է ձևավորենք, կիսվենք, հայտարարենք և ամեն բանի շուրջ մեր կարծիքն առաջ տանենք՝ սկսած աշխարհիկ գրականության լեգենդներից մինչև ամեն ինչ:

Այո՛, մենք կանչված ենք սիրով խոսելու ճշմարտության մասին, բայց մեր գործը չէ խառնվել ամեն վեճի: Պողոս առաքյալն դա այսպես է բացատրում Տիմոթեոսին. «Իսկ հիմար ու անուս վիճաբանություններից խուսափի՛ր, իմանալով, որ նրանցից կռիվներ են ծագում: Եվ Տիրոջ ծառան չպետք է կռիվ անի, այլ բոլորի հետ հեզահոգի լինի, սովորեցնելու ունակ, ոխ չպահող, քաղցրությամբ խրատելով իրենց հակառակողներին, որ թերևս Աստված ապաշխարություն տա նրանց՝ ճշմարտությունն ընդունելու» (Ա Տիմոթեոս 2.23-25) :

Մենք չպետք է ամաչենք ճշմարտությունը տարածել, չպետք է խուսափենք մեր հավատքից կամ չարձագանքենք մերօրյա սոցցանցային թեմաներին, այլ՝ խնդրենք Աստծուն, որ մեզ իմաստություն և խորաթափանց միտք շնորհի մեր խոսքից, գրառումից, մեկնաբանությունից կամ ինչ-որ նյութ տարածելուց առաջ:

Մարդիկ մեր կարծիքը լսելուց առավել կարիք ունեն տեսնել Հիսուսին, և վերջին հաշվով նրանք կարիք ունեն Աստծո Խոսքի, ոչ թե մեր:

Այս կորած ու մեռնող աշխարհին մենք կանչված ենք լույս լինելու, և մինչ մշակույթն ու սոցցանցերը կերակրվում են՝ փորձելով մեզ բաժանել տարբեր ուղղությունների, մենք կառչում ենք Պողոսի խոսքերից, որ ասում է. «Բայց այս բանի վրա եմ կենտրոնացած, որ հետևում մնացածները մոռացած՝ առջևում եղածներին եմ ձգտում, որ Քրիստոսն է» (Փիլիպպեցիս 3.13):

Աղբյուրը՝ christianity.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.