Մի բարի, իմաստուն տատիկի հարցրին․

-Տատի՛կ, դու այնպիսի ծանր կյանքով ես ապրել, սակայն մնացել ես բոլորից երիտասարդ։ Ինչ-որ գաղտնիք ունե՞ս։

-Այո՛, սիրելինե՛ր, ամեն լավը, որ ինձ արել են, ես գրանցում եմ սրտիս մեջ, իսկ ամեն վատը՝ ջրի վրա։ Եթե հակառակն անեի, սիրտս հիմա սարսափելի սպիերով կլիներ պատված, իսկ այսպես կարծես անուշահոտ դրախտ լինի։

Աստված մեզ տվել է թանկարժեք ունակություններ՝ հիշել և մոռանալ։ Երբ մեզ բարին են անում, երախտագիտությունը պահանջում է հիշել այն, իսկ երբ չարն են գործում, սերը խրախուսում է մոռանալ այն։

Հ․Գ․ Աստվածաշնչյան սկզբունքն էլ այդպիսին է․«Բայց ամենից առաջ սէրը սերտ ունեցէք իրար հետ, որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը» /Ա Պետրոս 4․8/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.