«Իմ Հերոսը» մանկապատանեկան փառատոն
Էմմանուէլ Միաբանություն Եկեղեցու ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ նախորդ շաբաթ տեղի է ունեցել «Իմ Հերոսը» խորագրով մանկապատանեկան փառատոն:
«Հայաստանի տարբեր մարզերից երեխաները հավաքվել էին ջերմ մթնոլորտում՝ իրար հետ հաղորդակցվելու և պաշտելու մեր իրական Հերոսին՝ Հիսուս Քրիստոսին»-գրված է ֆեյսբուքյան հայտարարության մեջ։
Տարբեր վիկտորինաների, երգերի և բեմականացումների միջոցով երեխաները ներկայացնում էին այս կյանքի իրական հերոսներին: Նրանք ծնողներն են, ովքեր արժանի են պատվի և ուշադրության, նրանք ուսուցիչներն են, ովքեր մեզ գրագիտություն են սովորեցնում, նրանք հոգևոր առաջնորդներն են, ովքեր մեզ Աստծո ճանապարհների մեջ են առաջնորդում:
Եվ երեխաներն իրենց աղոթքները բարձրացրին և գոհություն հայտնեցին նրանց համար: Եկեղեցու բակում տիրել է տոնական տրամադրություն՝ միասնական երգ ու պար: Ուրախ ու ջերմ հաղորդակցությունից հետո երեխաները վերադարձել են իրենց քաղաքները՝ տանելով իրենց հետ լավ հուշերը: