Կատակներից մեկը, որ կյանքը կարող է անել ձեզ հետ, համոզելն է, թե Աստված ձեզ անրաժեշտ չէ: Դուք անգամ կարող եք հավատալ, թե ինքներդ այնքան եք առաջադիմել կյանքում, որ չունեք ո՛չ Նրա, ո՛չ Նրա գթության, ո՛չ էլ Նրա մատակարարման կարիքը:

Բիլլի Գրեհեմը մեկ անգամ առիթ ունեցել է պատասխանելու նման հարցի, որն ուղղել էր իրեն ընթերցողներից մեկը. «Ես չէի ցանկանա վիրավորել ձեզ, բայց ինչո՞ւ ես պետք է անհանգստանամ կամ մտածեմ Աստծո մասին: Իմ կյանքում առանց Նրա էլ ամեն բան հիասքանչ է: Իրականում, Նա հավանաբար կստիպեր ինձ չանել շատ բաներ, որոնք ինձ հաճույք են պատճառում, եթե որոշեի Նրան հետևել»:

Իմաստուն ավետարանիչը՝ հարցին ի պատասխան պատմում է, թե որքան շատ է Աստված ներգրավված մեր առօրյա կյանքում:

«Թույլ տվեք մի հարց տալ. ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կկատարվեր, եթե Աստված «չանհանգստանար» Ձեր մասին: Այլ կերպ ասեմ՝ ի՞նչ կլիներ Ձեզ հետ, եթե Աստված մոռանար Ձեր մասին կամ անտեսեր Ձեզ, կամ հրաժարվեր Ձեզ հետ ընդհանուր մի բան ունենալուց:

Ես կասեմ Ձեզ, թե ինչ կլիներ. Ձեր կյանքը մեկ վայրկյանում կանգ կառներ՝ նախքան դուք մինչև վերջ կկարդայիք այս նախադասությունը: Մենք Աստծուց կախված ենք ամեն ինչում, և քանի որ Նա սիրում է մեզ, Նա ապահովել է մեզ կյանքի համար անհրաժեշտ բացառապես ամեն ինչով: Նա չի ստեղծել միայն աշխարհը և տվել մեզ ֆիզիկական օրենքներ, որոնցով Ինքն աշխատում է, այլ Նա նույնպես պահում է ամեն բան աշխարհում՝ այդ թվում՝ մեզ: Աստվածաշունչն ասում է. «Եվ նա ամենից առաջ է, և ամեն բան նրանով է հաստատ» (Կողոսացիս 1.17):

Այո՛, Դուք կարող եք Աստծուն չընդունել Ձեր կյանք, բայց ինչո՞ւ: Մի՛ խաբվեք, կյանքը միշտ Ձեզ համար չի լինի այնպիսին, ինչպիսին որ հիմա է: Մեկ օր ամեն բան կավարտվի: Ինչո՞ւ սպասել Ձեր վերջին օրերին՝ Աստծուն դառնալու համար: Աստվածաշունչը զգուշացնում է.

«Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վերջը մահվան ճանապարհներ են» (Առակաց 14.12):

Փոխարենը՝ ես Ձեզ կոչ եմ անում այսօր ինքներդ Ձեզ համար բացահայտել, թե որքան է Աստված սիրում Ձեզ: Նա ոչ միայն հոգ է տանում Ձեզ մասին, այլև ուղարկել է Իր Որդուն այս աշխարհ, որպեսզի Նա տա Իր կյանքը Ձեր փրկության համար: Մի՛ անտեսեք Նրան այլևս, այլ բացեք ձեր կյանքը Քրիստոսի համար հենց այսօր:

Աստվածաշունչն ասում է. «Ապա մենք ինչպե՞ս կպրծնենք, եթե անհոգ լինենք այսպիսի մեծ փրկության համար, որ սկիզբն առավ խոսվելու Տերիցը, լսողների ձեռովը մեր միջումը հաստատվեց» (Եբրայեցիս 2.3)»:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.