Ի՞նչ եմ անում ես, եթե փորձությունները հեղեղում են ինձ, եթե իմ տկարությունները գերիշխում են ինձ վրա։ Հուսահատվո՞ւմ եմ, հանձնվո՞ւմ։ Երբե՛ք։

Այն ամենով, ինչ մնացել է, ես գնում եմ Աստծո մոտ։ Հիմնականում մնում է միայն հավատքը։ Ես չեմ հասկանում, թե  ինչո՞ւ է դա շարունակվում, մինչև Նա չի խառնվում, բայց գիտեմ, որ Նա կխառնվի։ Նա անպայման կպահի իր խոսքը։

Ամեն բանից առավել սատանան ցանկանում է գողանալ մեր հավատքն ու վստահությունը։ Ես վստահաբար համոզված եմ դրանում։ Նրան չեն հետաքրքրում իմ բարոյական սկզբունքները, իմ բարի գործերը, իմ երազանքները և հույսերը, բայց իմ հավատքը նա ցանկանում է քանդել և ուզում է ինձ համոզել, որ Աստված մոռացել է ինձ ու այս աշխարհը։

Աստված չի հաճենում, որ մենք անհաջողություն ունենանք և ընկնենք։ Մեր սխալ քայլերով մենք չենք շեղվի ճանապարհից, եթե մեր հավատքն առողջ լինի։

Եթե ինձ սպասվում է դաժան պայքար և անզորությունը պատում է ինձ, միևնույն է, ես լիովին վստահում եմ իմ Տիրոջը։

Ես վստահում եմ Նրան, քանի որ Նա, չնայած իմ բոլոր տկարություններին, իմ կարիքներին ու տառապանքներին և իմ սեփական անզորությանը, կպահպանի ինձ և կհասցնի Իր Փառքի գահին։

Դեյվիդ Ուիլկերսոն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.