27-րդ Սաղմոսում Դավիթը աղաղակում է Աստծուն ժերմեռանդ աղոթքով: Նա աղոթում է 7-րդ հատվածում.

«Մէկ բան եմ խնդրում Տէրիցը. Եւ այն շատ կփափաքէի...» (27.4):

Դավիթը վկայակոչում է. «Մեկ աղոթք ունեմ, Տե՛ր, մեկ խնդրանք: Դա իմ կյանքի միակ կարևոր նպատակն է, իմ մշտական աղոթքը, մի բան, որ ցանկանում եմ: Եվ ես դրան կհետևեմ ողջ էությամբս»:

Ո՞րն էր այդ մեկ բանը, որը Դավիթը ցանկանում էր ամեն բանից առավել, որը ցանկանում էր ձեռք բերել նրա սիրտը: Նա ասում է մեզ.

«Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ» (27.4):

Մի՛ շփոթեք. Դավիթը ճգնավոր չէր՝ արտաքին աշխարհից խուսափող, թաքնված անապատային վայրում միայնակ: Ո՛չ, Դավիթը կրքերով լի սովորական մարդ էր: Նա հոյակապ մարտիկ էր՝ շրջապատված հսկայական բազմությամբ, որն երգում էր իր՝ ճակատամարտերում ունեցած հաղթանակների մասին: Նա նաև ջերմեռանդ էր իր աղոթքի և Աստծուն նվիրվածության մեջ. նա սրտով փափագում էր Աստծուն: Եվ Տերը օրհնել էր Դավթին՝ իր սրտի բազում ցանկությունների կատարմամբ:

Իսկապես, Դավիթը համտեսեց այն ամենը, ինչ մարդը կարող էր ցանկանալ ունենալ իր կյանքում: Նա գիտեր, թե ինչ է հարստությունը, հեղինակությունը և հզորությունը: Նա արժանացել էր մարդկանց հարգանքին, գովեստներին և անգամ՝ քծնանքին: Աստված նրան տվել էր Երուսաղեմը՝ որպես թագավորության մայրաքաղաք, և նա շրջապատված էր նվիրյալ մարդկանցով, ովքեր պատրաստ էին մեռնել նրա համար:

Ամենից շատ Դավիթը երկրպագու էր: Նա փառաբանող մարդ էր, ով շնորհակալություն հայտնեց Աստծուն իր բոլոր օրհնությունների համար: Նա վկայում է. «Տերն ամեն օր օրհնություններով է հեղեղում ինձ»:

Դավիթն ասում էր. «Կա մի ապրելաձև, որին ես ձգտում եմ, Տիրոջ մեջ հաստատված մի վայր, որին փափագում է իմ հոգին: Ես ուզում եմ անխափան հոգևոր մտերմություն իմ Աստծո հետ»: Սա նկատի ուներ Դավիթը, երբ աղոթում էր. «Տիրոջ տանը բնակուիմ իմ կեանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նորա տաճարին զննելով մտիկ տամ» (27.4):

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.