Հսկա զորություն կա հանդարտության մեջ
Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, Իր մեծ սիրո պատճառով, որով մեզ սիրեց, նույնիսկ երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ կենդանացրեց Քրիստոսի հետ միասին…եւ Նրա հետ մեզ հարուցեց եւ Նրա հետ նստեցրեց երկնային տեղերում՝ Քրիստոս Հիսուսի մեջ: Եփես. 2.4-6
Մեր օրինական իրավունքն է Քրիստոս Հիսուսով նստել երկնավորների մեջ, եւ նստել «հանդարտ»: Սակայն սա մեզանից քանիսի՞ իրական փորձառությունն է, եւ քանի՞սն են հավատում, թե տակնուվրա եղած այսպիսի մի աշխարհում կարելի է երկնավորների մեջ ապրող կյանքի տիրանալ:
Թերեւս բավարարվում ենք Կիրակիից Կիրակի, կամ մեր առանձին աղոթքի պահերին ունեցած վայելքը երկնքի այցելություններ համարել: Բայց, վերեւում՝ երկնքում երկնավորների հետ ամեն օր ամբողջ օրը նստելը այլ բան է, եւ հստակ է, որ նման բանը հատուկ չէ միայն աղոթքի պահին եւ Կիրակի օրերին:
Հանդարտ հոգին անփոխարինելի է մեր արտաքին առօրյա գործունեությունների մեջ: Եվ չկա որեւէ բան, որն արգելում է մեր մեջ գործող հոգեւոր ուժերին այնքան, որքան անհանգիստ եւ մտահոգ հոգին: Մոռանում ենք, որ մեր ամբողջ հոգեւոր կյանքը կախված է մեր մեջ գործող աստվածային ուժից:
Հսկա զորություն կա հանդարտության մեջ: Մի սուրբ ասել է. «Ամեն բան կարելի է նրան, ով գիտի վստահել հանդարտությամբ եւ լռությամբ»: Մեծ իմաստություն կա այս խոսքի մեջ, որի օգտագործումը պիտի ազդի մեր խնդիրների լուծմանը: Փոխանակ անհանգիստ ջանքերին, լռությամբ պետք է նստենք մեր Տիրոջ առջեւ, եւ թույլ պիտի տանք, որ աստվածային ուժերը գործեն մեր մեջ, մեր առջեւ եղած խնդիրները լուծելու համար:
Հնարավոր է, որ չզգանք այդ ուժերի մեր մեջ գործելը, սակայն, վստահաբար նրանք այնտեղ են եւ մե՛ծ զորությամբ են գործում, եթե միայն իմանանք լռությամբ եւ զորությամբ նրանց հանձնվելը: Հաննա Ուիթալ Սմիթ
«Վտակներ անապատի մեջ» գրքից