Հիսուսը պատասխանեց.«Դու ոչ մի իշխանություն չէիր ունենա իմ վրա, եթե վերեւից տրված չլիներ քեզ…» Հովհ. 19.11

Աստծուն վստահող եւ Նրան հնազանդվող հավատացյալին Նրա ծրագրերից եւ կամքից դուրս ոչինչ չի պատահի: Սա այնպիսի իրականություն է, որ մեր սրտերը շարունակաբար լցնելու է շնորհակալության եւ փառաբանության հոգիով:

Մեծ եւ ծանր վշտերով անցած մի հավատացյալ այսպես է գրում իր բարեկամին.«Ինչ փառավոր բան է իմանալ, որ ինչ որ մեզ պատահում է, որքան էլ դա թվում է անիրավ կամ Սատանայի որոշած մի գործ, դա մեզ չի հասնում առանց մեր Աստծո գիտության, որ ամեն բան գործածում է որպես բարու գործակից: Նա ասել է, որ ամեն բան բարիի գործակից կանի նրանց համար, ովքեր սիրում են Իրեն: Նույնիսկ Տեր Հիսուսը իր մատնվելուց հետո ասաց.«Մի՞թե պիտի չխմեմ այն գավաթից, որ Հայրս է տալիս ինձ»:

Մեր կյանքերը պիտի լինեն գրավիչ եւ ուրիշներին պիտի գրավեն Քրիստոսի համար, եթե մեր կյանքերի առանցքը լինի Աստծո կամքը: Նույնիսկ ուրիշների մեղքի պատճառով Սատանայի կատարած հարձակումները ամբողջությամբ պարտության պիտի մատնվեն եւ օրհնության պիտի վերածվեն, երբ մենք ամբողջությամբ վստահենք եւ հնազանդվենք իմաստուն եւ մեզ համար միշտ լավագույնը կամեցող եւ ծրագրող մեր երկնավոր Հորը:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.