Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պահպանել և հարգել Լեռնային Ղարաբաղի վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը,- հաղորդում է Vatican News-ը։

«Իմ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցում չի մարել։ Բացի փախստականների մարդասիրական ծանր իրավիճակից, ես կցանկանայի հատուկ կոչ անել այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար»,- ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա քարոզն ավարտելուց հետո։

«Հուսով եմ, որ․․․ դրանք կհարգվեն և կպաշտպանվեն որպես տեղական մշակույթի մի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում միասին ապրելը՝ չնայած տարաձայնություններին», - ասել է Պապը։

Աղբյուրը՝ https://arcakh24.info/hy/

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.