Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելել է Վատիկանի՝ «Մանուկ Հիսուս մանկական հիվանդանոցում» գտնվող ուկրաինացի երեխաներին։

Ներկա պահին հոսպիտալացվել է 19 երեխա, ովքեր Վատիկան են եկել Ուկրաինայից՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։ Այնտեղ գտնվում են փախստական երեխաներ տարբեր ծանր հիվանդություններով, ինչպես նաև ծանր վնասվածքներով փոքրիկներ։

Ինչպես հայտնում են Վատիկանից, ընդհանուր առմամբ պատերազմի ընթացքում Հռոմ են եկել բուժվելու օնկոլոգիական, նյարդաբանական և այլ հիվանդություններով 50 ուկրաինացի երեխաներ, որոնցից չորսն ունեն ծանր վնասվածքներ։

Նա հաղորդակցվել է երեխաների հետ, հանձնել փոքրիկ նվերներ։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.