Հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի հայոց պատրիարքարանի եւ հայերի վրա
Հրեա ծայրահեղականները հարձակվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եւ հայերի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը:
«Հունվարի 28-ի ուշ երեկոյեան, երկու հրեա ծայրայեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթեւեկությանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային․ տեղեկացնում է news.am-ը։