Հպարտությունը՝ մարդկանց դատելու պատճառ. Ջոյս Մայեր
Ուրիշների հանդեպ չափից դուրս քննադատական լինելը կարող է բնավորություն դառնալ, որը կքանդի ոչ միայն ձեր փոխհարաբերությունները մարդկանց հետ, այլև թույլ չի տա, որ դուք ձեր սեփական սխալներն ու բացթողումները տեսնեք:
«Դատել» բառի իմաստներից է՝ «կարծիք ձևավորել», «դատավճիռ կայացնել»: Բայց մենք մոռանում ենք, որ դատն Աստծունն է և Նրանից բացի ոչ մեկ իրավունք չունի դատելու: Դատելով՝ մենք ինքներս մեզ Աստծուն հավասար ենք անում՝ մոռանալով, որ մենք հավասար չենք Նրան:
Շատ հարցերում, իրավիճակներում, երբ սկսում ենք դատել և հայտնել մեր կարծիքը, պետք է պարզապես հիշել, որ ցանկացած մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը և ինքն է պատասխան տալու դրա համար:
Երբեմն մարդկանց դատելու խնդիրը կապված է մարդկանց ներսում գոյություն ունեցող մի այլ խնդրի՝ հպարտության հետ: Եթե մենք բարձր կարծիք ունենք ինքներս մեր մասին, դա մեզ ստիպում է նայել ուրիշներին և դատել:
Քննե՛նք մեզ և Տիրոջ առաջ կանգնենք ուղիղ սրտով: