Հունիսի 23-ից 26-ը Կյանքի Խոսք եկեղեցում կայացավ ամենամյա երիտասարդական կոնֆերանսը։

Կոնֆերանսը տեղի է ունենում ամեն տարի՝ միաբան աղոթքով, փառաբանությամբ և զորավոր Խոսքով լցված։

Երիտասարդներին ծառայելու համար ԱՄՆ-ից ժամանել էին կրակոտ ավետարանիչներ Միշ Ֆոմենկոն և Վիտալի Զադոյնովը։

Արթուր Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս օրերի ընթացքում Աստծո զորությունն ու օծություն էր գործում, երիտասարդները բացում էին իրենց սրտերն Աստծո առջև, բժշկվում, նորոգվում և լցվում Տիրոջ զորությամբ։

4 օր շարունակ մեր եկեղեցում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր քույրերի և եղբայրների հետ միասին վայելեցինք Տիրոջ գերբնական ներկայությունը:

Փառք ամենակարող Աստծուն, այս հրաշալի հնարավորության համար, որ կարողանում ենք միաբան հավաքվել Իր եկեղեցում, շփվել միմյանց հետ, զորանալ ու նորոգվել Խոսքով»։

Հիշեցնենք, որ կոնֆերանսի բոլոր հավաքույթները կարող եք դիտել յութուբյան ալիքում:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.