Հոգևոր հասունություն
Աստված չի պահանջում մեր կատարելությունը այն պատճառով, որ մենք երբեք էլ չենք կարող կատարյալ լինել: Նա ուղարկեց Հիսուսին մեզ փրկելու համար, և Սուրբ Հոգուն՝ մեզ ամեն օր օգնելու համար: Եթե կարողանայինք հասնել փրկությանը ինքնուրույն, Նրա կարիքը երբեք չէինք ունենա: Բարեբախտաբար, Հիսուսը եկավ ներելու մեր անկատարությունները և դրանք սրբելու Աստծո աչքերի առաջից: Իրականում մենք կատարյալ ենք Հիսուսով, բայց երբեք չենք կարող լինել կատարյալ սեփական ուժերով:
Հիսուսն ասաց.«Կատարյալ եղե՛ք, ինչպես ձեր Հայրը, որ երկնքումն է» (Մատթեոս 5.48)։
Սակայն բնագրի ուսումնասիրությունը պարզել է, որ Նա նկատի ուներ մեր անձով և մտքով լիովին աճելը հոգևոր հասունության, աստվածապաշտության մեջ: Աստված չի հիասթափվում, երբ մենք չենք դրսևորում կատարյալ վարքագիծ, բայց Նա հիանում է՝ հայտնաբերելով մեզ ապաշխարելուց և հոգևոր հասունության մեջ աճելուց:
Աղոթք․«Հա՛յր, շատ շնորհակալ եմ, որ Դու օգնում ես ինձ աճել հոգևոր լիության և հասունության մեջ: Ես կատարյալ չեմ, բայց շնորհակալ եմ, որ Քո մեծ գործի շնորհիվ ես այդ ճանապարհին եմ»:
Ջոյս Մայեր
Թարգմանեց Լիլիթ Խաչատրյանը