1.    Մշտապես մտածեք միայն լավը։ Մարդիկ նույնացվում են իրենց մտքերի հետ։

2.    Շնորհակալ եղեք։ Գոհացող մարդը երբեք որևէ բանի կարիք չունի։

3.    Մի՛ գերադասիր և գերագնահատիր ինքդ քեզ։ Ինքնաներշնչանքն աղճատում է ձեր երևակայական իրականությունը։ Լավ է հիշել, որ Աստված հպարտներին հակառակվում է։

4.    Մի՛ վախեցեք դժվարություններից։ Վախը կաթվածահար է անում ձեր կամքը՝ ճնշելով հոգու տոկունությունը։

5.    Օգուտ քաղեք անգամ անհաջողություններից, որովհետև անգամ չհաջողելու փորձառությունը ունակ է հարուստ փորձ հաղորդել ձեր կյանքին։

6.    Մի սահմանափակվեք այն ամենով, ինչի հասել եք։ Կատարելությունը սահմաններ չի ճանաչում։

7.    Ուրախացեք, որ կաք ու ապրում եք։ Լցրեք ձեր ու ձեր շրջապատողների կյանքը ուրախությամբ։

8.    Տիրեք հարստությանը, բայց թույլ չտաք, որ հարստությունը տիրի ձեզ։

9.    Հոգացեք ուրիշների երջանկության համար և հենց դուք կդառնաք երջանիկ։

10. Վստահեք Աստծուն ու ձեր կյանքը կլցվի խոր իմաստով և կատարյալ ներդաշնակությամբ։

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.