Հնազանդվել Սուրբ Հոգու առաջնորդությանը. Դեյվիդ Ուիլքերսոն
«Միշտ այսպէս էր. Ցերեկն ամպ էր ծածկում նրան, եւ գիշերը՝ կրակի երեւոյթը» (Թվոց 9.16):
Թվոց 9-րդ գլխում կարդում ենք մի Ամպի մասին, որն իջավ և ծածկեց խորանն անապատում: Այս ամպը ներկայացնում էր Աստծո մշտական ներկայությունը իր ժողովրդի մեջ, և այսօր ամպը մեզ համար ծառայում է՝ որպես Սուրբ Հոգու գործելու մի ուղղվածություն մեր կյանքերում: Գիշերը խորանի վրայի ամպը դառնում էր կրակի սյուն՝ ջերմացնող հույս մութ վայրերում:
Իսրայելացիները միշտ հետևում էին այս գերբնական ամպին, որը նրանց ուղղորդում էր: Երբ այն բարձրանում էր խորանի վրա, մարդիկ հավաքում էին իրենց իրերը և հետևում ամպին: Եվ հենց ամպը կանգ էր առնում, մարդիկ նույնպես կանգ էին առնում և վրաններ բացում (Թվոց 9.18-19):
Դարեր անց Երուսաղեմի Վերին սենյակում մեկ այլ ամպ իջավ երկնքից: Սուրբ Հոգին. այն նույն Հոգին, որն ընթանում էր անապատում խորանի վրայով, իջավ և հեղեղեց շուրջ հարյուր քսան փառաբանողների, ովքեր Հիսուսի մահից հետո հավաքվել էին Վերնատանը: Այս ամպն իջավ հենց այնտեղ, որտեղ մարդիկ նստած էին՝ նրանց բաժանելով բազմազան կրակե լեզուներ (Գործք 2.3):
Բոլոր նրանք, ովքեր սիրում են Հիսուսին, այսօր նույնպես, պետք է հետևեն ամպին: Մենք կարող ենք լեցվել Սուրբ Հոգով, բայց մենք նաև պետք է հնազանդվենք և հետևենք Նրան: Եթե մենք չենք ակնկալում Նրա առաջնորդությունն ամեն բանում, մենք պարզապես չենք քայլում Հոգու մեջ: Պողոսի հանձնարարականները պարզ են դառնում հետևյալ խոսքում. «Եթէ Հոգով ենք ապրում, Հոգով վարուինք։ Սնապարծ չ’լինինք իրար գրգռելով, եւ իրար վերայ նախանձելով» (Գաղատացիս 5.25):
Հոգով քայլելու վերաբերյալ Պողոսի արտահայտության իմաստը հետևյալն է. «Պարզապես ասա այո՛»: «Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով» (Բ Կորնթացիս 1.20): Այսպիսով, ըստ Պողոսի, Հոգու մեջ քայլելը սկսվում է այն ժամանակ, երբ մենք վստահ, անբեկանելի «աստվածային այո՛» ենք ասում Աստծո բոլոր խոստումներին: Այն ասում է. «Հա՛յր, ես կարդացել եմ Քո խոստումները և բոլորին ասում եմ «այո՛»: Ես հավատում եմ Քո խոսքին՝ տրված ինձ»:
Աստված քեզ կառաջնորդի դեպի ճշմարտություն՝ առաջնորդելով քեզ, ուր Նա կամենում է, որ գնաս և ցույց տալով քեզ բաներ, որոնք ցանկանում է, որ դու իմանաս: Պարզապես Նրան ասա «այո՛» հենց այսօր:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը