Հիսուսի տառապանքները
Հիսուսն Իր առաջին շնչից մինչև համբարձվելը անցավ բազում տառապանքների միջով՝
Նա համբերեց մսուրում ծնվելն անհարմար ու հակահիգիենիկ պայմաններում։
Նա դեռևս մանուկ հասակում վերապրեց փախուստի սարսափը՝ կյանքի փրկության համար։
Նա անցավ մեծ գայթակղությունների միջոցով։
Նա ապրում էր՝ չունենալով Իր տունը։
Նա սովեց։
Նա զգում էր վիշտ ու սուգ։
Նա զգում էր ֆիզիկական ցավ։
Նա վերապրեց ծաղրուծանակ։
Նա տառապում էր հասկացված չլինելուց ու սուտ մեղադրանքներից։
Նա վերապրեց սարսափելի հոգեկան տառապանքներ, երբ Հայրը թողեց Նրան։
Նա կրեց պատիժ ուրիշների մեղքերի համար։
Նա տառապում էր անարդարությունից։
Նա տառապում էր մարդկային դաժանությունից։
Նա վերապրեց մահ։
Նա փորձառեց կյանքի բոլոր տառապանքներն այս ընկած աշխարհում։
Քրիստոսի կոչումն էր տառապելը, և Նա այդ տառապանքներն ընդունեց ինքնակամ։
Փրկիչը համբերում էր տառապանքներին միշտ և ոչ թե ամեն օր, այլ՝ ամեն վայրկյան։
Նա տառապում էր մեր փոխարեն։ Նա անցավ նույն դժավարությունների ու տառապանքների միջով, որոնցով անցնում ենք մենք, որպեսզի մեր տառապանքների Փրկիչը դառնա և դրանց վերջ դնի։ Նա ամեն օր տառապում էր, որպեսզի մեկ օր գա ժամանակ, երբ դրանք կավարտվեն, և մենք կկարողանանք ապրել Նրա հետ աշխարհում, որտեղ չի լինի վիշտ ու արտասուք։
Նա թագավորական շքեղությամբ չէր եկել աշխարհ, չէր եկել ապրելու թագավորական դղյակում և ընդունելու փառքեր՝ չնայած թագավորների Թագավոր է։ Նա աշխարհ եկավ որպես տառապող ծառա, որպեսզի Իր տառապանքներով փրկի մեզ և ազատի հավիտենական տանջանքներից։
Նրա տառապանքներում մեր փրկությունն է։
Նրա տառապանքներում մեր հույսն է։
Պոլ Տրիպ, «Նոր առավոտվա շնորհները»