Հիսուսի արյան զորությունը. Դեյվիդ Ուիլքերսոն
«Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը» (Եփեսացիս 1.7):
Հիսուսի արյունը մեզ փրկագնում է մեղքից և խավարի իշխանությունից: Շատ մարդիկ փրկագնվել և արդարացվել են Հիսուսի արյունով, բայց նրանք դեռևս շարունակում են ապրել վախի և դատապարտման մեջ:
«Սիրելիներ, եթէ մեր սրտերը չ’մեղադրեն մեզ, համարձակութիւն ունինք առ Աստուած» (Ա Հովհաննես 3.21): Հիսուսի թափած արյունը մաքրում է մեզ ներսի խավարից, որպեսզի մեր խիղճն այլևս չդատապարտի մեզ: Քո հոգին չար գործեր է կատարում, երբ այն չի սթափվում կամ չի նպաստում քո Ավետարանին հնազանդվելուն: Այն նաև չարիք է գործում, երբ քեզ անտեղի դատապարտում է, մեղադրում, անընդհատ հիշեցնում, թե ինչպես Աստծուն վհատեցրիր՝ բերելով քեզ ընկճվածություն և վախ:
«Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց» (Հռոմեացիներ 8.37):
Քրիստոսին հավատացողները պետք է լինեն մարտիկներ, ովքեր կոչ են անում Քրիստոսի արյան զորությունն ու իշխանությունը թշնամու հարձակման ժամանակ: Ոմանք կարող են դիմել իրենց լավագույն ընկերոջը կամ խորհրդատուին կամ վախի ու դատապարտման մեջ մնալ, բայց Տերը ցանկանում է, որ մենք անմիջապես ամուր բռնենք Աստծո Խոսքը և հռչակենք Հիսուսի արյունը: Իրոք, մենք Նրա միջոցով կարող ենք դառնալ ավելի զորեղ, քան լինել ուղղակի նվաճողներ:
Քրիստոսին հավատացողները պատրաստ են քայլել լույսի ներքո և թույլ տալ, որ Սուրբ Հոգին բացահայտի իրենց մեջ եղած ողջ խավարը (տե՛ս Ա Հովհաննես 1.7): Հովհաննեսը հստակ խոսում է մի անձի մասին, ով սիրահարված է Աստծո Խոսքին և չի վախենում հանդիմանվելուց: Մեկը, ով ասում է. «Տե՛ր, փայլեցրու քո Սուրբ Հոգու լույսը իմ սրտի յուրաքանչյուր խորշի մեջ: Ես ուզում եմ քայլել Քո լույսի ներքո»:
Քո երկնային Հայրը ցանկանում է, որ դու հռչակես Հիսուսի արյան հաղթանակը քո կյանքում և սկսես գովաբանել Նրան այս պահից սկսած՝ փրկության այդ մեծ օրվա խոստման համար: «Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. Որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. Ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը» (Ես. 61.10):
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը