«Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. Եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան» (Հայտնություն 12.7-9):

Մենք ականատեսն ենք երկու հավերժական ուժերի՝ սատանայի իշխանության և Աստծո միակ Որդու՝ Հիսուսի, պատերազմի: Այս պատերազմը սկսվել է շատ վաղուց՝ դրախտում, երբ Միքայել հրեշտակապետը և իր հրեշտակների բանակը կռվում էին Լյուցիֆերի և իր հետ միաբանված ապստամբ հրեշտակների դեմ:

Սատանան պարտվեց մարտը և վտարվեց երկնքից մյուս անհնազանդ հրեշտակների հետ (որոնք կազմում էին երկնքի բոլոր հրեշտակների մեկ երրորդը), ինչից հետո սկսեց պատերազմել Աստծո ժողովրդի դեմ: Նա կարգեց դիվահար մարդկանց՝ որպես մարգարեներ, ուսուցիչներ, անգամ ազգերի կառավարիչներ, և նա ուղարկեց նրանց տարածելու իր անսխալ «ավետարանը»: Բայց սատանան խանգարող հանգամանք ուներ: Նա չէր կարող հաղթանակել իր կրոնական ուսմունքների միջոցով կամ որևէ մեկին համոզեր իր ավետարանը, որովհետեւ այն կյանք չէր բերում ստրկացնող մեղքի վրա և չէր ապահովում խաղաղություն, ուրախություն կամ իշխանություն: Ուստի, նա ստիպված էր պատերազմ հայտարարել:

Սատանայի վարած պատերազմը մշտապես ուղղված է եղել Աստծո ժողովրդի դեմ, որովհետեւ նրանք հավատում և քարոզում են Հիսուս Քրիստոսին՝ որպես Տեր: Բայց մեր Տերը երբեք անակնկալի չի գալիս: Նա գիտի վերջը ի սկզբանե, և Նա գիտի, որ սատանայի ջրհեղեղը՝ ուղղված եկեղեցու դեմ, պետք է քանդվի նախքան դա կսպառի եկեղեցուն:

Տերը հռչակում է. «Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում էք, պիտի ծագէ արդարութեան արեգակը, եւ բժշկութիւն պիտի լինի նորա թեւերի վերայ... Եւ պիտի կոխ տաք ամբարիշտներին, որովհետեւ նորանք մոխիր պիտի դառնան ձեր ոտների թաթերի տակ...» (Մաղաքիա 12.7-9): Երբ կթվա, թե դժոխքը հաղթել է, դրախտը ողջ զորությամբ կաղաղակի. «Օգնությունը ճանապարհին է: Մի վախեցիր: Դժոխքի դարպասները չեն հաղթի Աստծո ժողովրդին»:

Ինչ փառահեղ օր է լինելու, երբ չար մարդիկ գիտակցեն, որ այն Անունը, որը նրանք փորձել էին ամբողջությամբ վերացնել, այժմ կանգնած է նրանց առջև՝ որպես իրենց Դատավոր: Մեր Տիրոջ աստվածությունը անհերքելի կլինի, և ամեն ծունկ կխոնարհվի Նրա առջեւ, և յուրաքանչյուր լեզու կխոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է:

Հիսուսը հարցրեց տասներկու աշակերտներին. «Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, թե եմ». և Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես» (Մարկոս 8.29): Թող որ մեր պատասխանը, ևս լինի նույնը, ինչ Պետրոսինը. թող դա լինի մեր խոստովանությունը ամբողջ աշխարհի առջև, այժմ և հավիտյան: Հիսուսը կատարյալ հաղթանակ է տարել պատերազմում:

Հեղինակ՝ Դեյվիդ Ուիլքերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.