«Շատ են քո հրաշքները, Տե՛ր Աստված». Աստվածաշնչյան համարներ
«Օրհնյալ է Տեր Աստված՝ Իսրայելի Աստվածը, որ մենակ նա է հրաշք անող» (Սաղմոս 72.18):
«Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ քո հրաշքները հավիտենից։ Դու ես Աստված, որ հրաշք ես անում, Դու ցույց տվիր քո զորությունը ժողովուրդների մեջ» (Սաղմոս 77.11,14):
«Որովհետև դու մեծ ես և հրաշք գործող. դու ես միայն Աստված» (Սաղմոս 86.10):
«Ես հրաշքի պես եղա շատերի համար, բայց դու ես իմ զորավոր ապավենը» (Սաղմոս 71.7):
«Տիրոջը նոր երգ երգեցեք, որ նա հրաշքներ արեց. փրկեց նրան նրա աջ ձեռքը և նրա սուրբ բազուկը» (Սաղմոս 98.1):
«Գոհացեք տերերի Տերիցը, որ հավիտյան է նրա ողորմությունը։ Որ նա է միայն մեծամեծ հրաշքներ անում, որ հավիտյան է նրա ողորմությունը» (Սաղմոս 136.3-4):
«Եվ պիտի ուտեք ու ուտեք և կշտանաք, և օրհնաբանեք ձեր Տեր Աստծո անունը, որ ձեզ համար հրաշքներ արեց. և իմ ժողովուրդը պիտի չամաչի հավիտյան» (Հովել 2.26):
«Եվ հիմա, Տեր, տուր քո ծառաներին բոլոր համարձակությունով քո խոսքը խոսել, որ քո ձեռքը մեկնես, որ բժշկություն, և նշաններ և հրաշքներ լինեն, քո սուրբ Որդի Հիսուսի անունովը» (Գործք Առաքելոց 4.29-30):
«Հիշեցեք նրա հրաշքները, որ արեց, նրա նշանները և նրա բերանի իրավունքը» (Ա Մնացորդաց 16.12):
«Պատմեցեք ազգերի մեջ նրա փառքը, ամեն ժողովուրդների մեջ՝ նրա հրաշքները» (Ա Մնացորդաց 16.24):
«Ես կգոհանամ քեզանից, Տեր, իմ բոլոր սրտովը. կպատմեմ քո ամեն հրաշքները» (Սաղմոս 9.1):
«Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տեր Աստվածս. և քո խորհուրդները մեզ վրա են. ոչ ոք քեզ հավասար չէ. կպատմեի և կխոսեի նրանց, բայց համարից շատ են» (Սաղմոս 40.5):
«Եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, և նրա զորությունները ու հրաշքները, որ արեց» (Սաղմոս 78.4):
«Եվ երկինքը կփառավորի քո հրաշքները, Տեր. և սուրբերի ժողովքումը՝ քո ճշմարտությունը» (Սաղմոս 89.5):
«Պատմեցեք հեթանոսների մեջ նրա փառքը, ամեն ազգերի մեջ նրա հրաշքները» (Սաղմոս 96.3):
«Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18):
«Նրա նշանները որքա՜ն մեծ են, և նրա հրաշքները որքա՜ն զորավոր են, նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և նրա իշխանությունը մնում է դարեցդար» (Դանիել 4.3):