Հնդկաստանի հինդու ազգայնական առաջնորդներն անցյալ շաբաթ հակաքրիստոնեական ցույց են անցկացրել՝ խթանելով հավատացյալ մարդկանց նկատմամբ բռնությունը․ գրում է cbn.com-ը։

Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (ICC) հայտնում է, որ ցույցին ներկա է եղել մոտավորապես 500 մարդ: «Եկե՛ք մարդկանց դուրս հանենք եկեղեցիներից և ամեն գնով դադարեցնենք հավաքույթները»,-հորդորեց նահանգի ստորաբաժանման նախագահ Ամիտ Սահուն՝ Բհարաթիա Ժանաթա կուսակցության նախագահը:

Կուսակցության մեկ այլ ղեկավար՝ Ռուպ Սինգ Մանդավին, ասաց. «Մենք կվախեցնենք տարածաշրջանում դարձի եկող բոլոր քրիստոնյաներին: Մենք թույլ չենք տա, որ միսիոներական ծառայություն իրականացվի և կպաշտպանենք հինդուիստական կրոնը` դադարեցնելով դավանափոխությունը»:

Թեև մարդկանց մասնակցությունը սպասվածից քիչ էր, որոշ քրիստոնյաներ դեռևս անհանգստացած են, որ հանրահավաքից հետո քրիստոնեական հալածանքների աճ կլինի: Ջագդալպուրից մի հովիվ ասաց. «Թեև հանրահավաքը մասնակիցների առումով հաջող չէր, սակայն (հինդու ազգայնական) ակտիվիստներն ավելի ագրեսիվ կդառնան: Միայն Աստված կարող է փրկել Իր ժողովրդին»: «Պետությունն արդեն ցնցումների մեջ է, և քրիստոնյաներն ու հովիվները թիրախավորված են իրենց հավատքի համար», - ավելացրեց նա: «Այս հանրահավաքը ավելի կվատթարացնի իրավիճակը: Մենք աղոթքների և մեզ հետ կանգնող մարդկանց կարիքն ունենք»:

Ինչպես հաղորդում է CBN News-ը, Հնդկաստանի քրիստոնյա բնակչության հատվածում հարձակումների և հալածանքների կտրուկ աճ է գրանցել 2014- ին՝ վարչապետ Մոդիի իշխանության գալուց ի վեր: Աճը մեծապես պայմանավորված է Հնդկաստանի հասարակության մեջ Հինդուտվա գաղափարախոսության մակարդակի բարձրացմամբ, որը քաջալերում է արմատական հինդուիստներին՝ ամբոխային բռնությամբ հարձակվել քրիստոնյաների վրա: Հնդկաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը ԱՄՆ-ի` 2021 թվականի աշխարհի դիտարկման այն երկրների ցանկում, որտեղ ամենադժվարն է քրիստոնյա լինելը:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.