1. «Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. Նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3. 15):

2.  «Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կօրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր» (Ծննդոց 22. 18):

3. «Չպակասէ իշխողութիւնը Յուդայից, Եւ օրէնսդիրը, նորա ոտքերի մէջտեղից. Մինչեւ որ Սելովը գայ. Եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը» (Ծննդոց 49. 10):

4.  Եւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Յուդայի հազարաւորների մէջ, սակայն քեզանից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նորա ելքը վաղուց՝յաւիտենական օրերից է» (Միքիա 5. 2):

5. «Եւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը. Եւ նորա վերայ կհանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին…Եւ այն օրը կլինի, որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կկանգնէ, եւ ազգերը նորան կխնդրեն. Եւ նորա հանգիստը փառք կլինի...» (Եսայա 11. 1- 10):

6. «Ասեցէք թուլասիրտներին, Ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։  Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։  Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. Եւ համրի լեզուն օրհներգելու է …» (Եսայա 35. 4–6):

7. «Սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կտայ. ահա կոյսը կյղանայ եւ կծնէ մի որդի, եւ նորա անունը կկանչէ Էմմանուէլ» (Եսայա 7. 14):

8. «Տեսնում եմ նորան, բայց ոչ հիմա, Զննում եմ նորան, բայց ոչ մօտից. Յակոբից մէկ Աստղ է ծագում, Եւ Իսրայէլից մի գաւազան է բարձրանում. Եւ Մովաբի կողքերին զարկում, Եւ Սեթի բոլոր որդիներին բնաջինջ անում» (Թվոց 24.17):

9. «Քեզ պէս մի մարգարէ վեր կկացնեմ նորանց համար իրանց եղբայրների միջիցը, եւ իմ խօսքերը նորա բերանումը կդնեմ. Եւ նա կասէ նորանց ինչ որ նորան պատուիրեմ։ 19 Եւ լինի՝ այն մարդը որ չլսէ իմ խօսքերին, որ նա իմ անունովը կխօսէ, ես այն մարդիցը կպահանջեմ» (Երկ. Օրինաց 18.18-19):

10. «Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։ Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ … Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ։ Կպատմեմ հրամանը. Տէրն ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ… Որդիին համբուրեցէք, որ չբարկանայ, եւ դուք չկորչիք ճանապարհումը» (Սաղմոս 2. 1-2, 6-7 և 12):

11. «Դու սիրում ես արդարութիւնը եւ ատում ես անօրէնութիւնը. Սորա համար, ով Աստուած, օծեց քեզ քո Աստուածը ուրախութեան իւղովը աւելի քան քո ընկերներին։ Քո հանդերձները իսպառ զմուռ եւ հալուէ է եւ կասիա են. Փղոսկրեայ պալատներիցը ուրախացնում են քեզ նուագարանով» (Սաղմոս 45. 7-8):

12. «Պատարագի եւ ընծայի չհաւանեցիր, բայց ականջներս բաց արիր. Ողջակէզ ու մեղքի համար պատարագ չպահանջեցիր.Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար. Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս» (Սաղմոս 40. 6-10):

13. «Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ… Արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կլինին: էրը երդում արաւ եւ չի զղջալ. դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս» (Սաղմոս 110. 1, 3, 4):

14. «Եւ ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. Ամեն ազգերը ծառայեն նորան: Որովհետեւ նա կփրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չունի… Նորա անունը կլինի յաւիտեան. Դեռ քանի որ արեգակը կկենայ. Նորա անունը կմնայ, եւ կօրհնուին նորանով, ամեն հեթանոսները երանի կտան նորան» (Սաղմոս 72.10-17):

15. «Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան» (Եսայի9:6-7):

16. «Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը, որին հաւանել է իմ հոգին. Ես իմ հոգին դրել եմ նորա վերայ, նա իրաւունքը պիտի հանէ ազգերի համար։ 2 Նա չի աղաղակիլ, եւ ձայն չի բարձրացնիլ, եւ իր ձայնը լսել չի տալ դուրսումը։ 3 Ջախջախած եղէգը չի փշրիլ, եւ առկայծեալ պատրոյգը չի հանգցնիլ» (Եսայի. 42.1-4):

17. «Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. 2Տիրոջ համար հրատարակելու տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար» (Եսայի 61.1-2):

18.«Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ Որովհետեւ նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից» (Եսայի 53.1):

19.«Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վերայ, յանցանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրէնութիւնը քաւելու եւ յաւիտենական արդարութիւն բերելու եւ տեսիլքն ու մարգարէքը կնքելու եւ ամենասուրբը օծելու համար։ 25 Եւ իմացիր ու հասկացիր, որ  Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ դարձեալ պիտի շինուի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։ 26 Եւ վաթսունեւերկու եօթնեակից յետոյ պիտի Մեսիան մահով դատապարտուի…» (Դանիել 9.24-26):

20.«Եւ ասիր նորան թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Ահա մի մարդ՝ անունը Շառաւիղ. Նա իր տեղիցը պիտի բուսնէ, եւ շինէ Տիրոջ տաճարը» (Զաքարիա6.12):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.