«Հիսուսին նայելով՝ մեր հավատի հեղինակին ու կատարողին, որ իր առջև եղած ուրախության համար խաչը հանձն առավ, ամոթն արհամարհեց ու նստեց Աստծո աթոռի աջ կողմում» (Եբր. 12.2):

Նայել հավատքի առաջնորդին՝ նշանակում է քայլել Նրա հետքերով, նշանակում է նայել Տիրոջը, ոչ թե երևույթին, դժվարությանը կամ հիվանդությանը:

Մեր կյանքում միշտ էլ հնարավոր է հանդիպեն տարբեր խնդիրներ ու փորձություններ, սակայն, կարևոր է, թե ինչպես ենք դիմավորում այդ ամենը, ում ենք նայում դժվարության ժամանակ:

Դժգոհություն ու տրտմություն բարձրացնելու փոխարեն փորձիր գոհանալ Աստծուց, շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ Աստված է տվել քեզ:

«Լավ է Տիրոջը հուսալ, քան թե մարդկանց ապավինել, լավ է Տիրոջը հուսալ, քան իշխաններին ապավինել» (Սաղմ 118.8-9):

Պետրոսը, երբ տեսավ Հիսուսին ջրի վրայով քայլելիս, ցանկացավ նրան մոտենալ: Սակայն նավակից դուրս գալով՝ եկավ մի պահ, երբ նա նայեց ալիքներին:

Սիրելի՛ քրիստոնյա, քանի դեռ դու նայում ես քեզ կանչող Քրիստոսին, դու կքայլես վստահ ու հաստատուն, բայց երբ սկսում ես նայել ալիքներին, քո շուրջը փոթորկացող խնդիրներին, քո շրջապատի կարծիքներին… այդ ամենը քեզ միայն կխանգարեն:

Շարունակիր նայել քո հավատքի առաջնորդին ու թույլ մի՛ տուր, որ ինչ-որ բան շեղի քո հայացքը Նրանից…

Հայկ Գրիգորյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.