Մահը Հիսուսի վախճանը չէր, իսկ Նրա հարությունը ցույց է տալիս, որ պարտադիր չէ, որ այն լինի մեր վերջը:

Հարության զորությունն Իր իսկ էության մեջ է: Հիսուսին հարություն տալով՝ Աստված արեց մի բան, որ մենք չէինք կարող անել. Նա ջարդեց մահվան զորությունները: Չնայած նրան, որ մենք, հնարավոր է, վախենանք մահանալու փաստից, մահն ինքնին այլևս վախենալու չէ: Խաչյալ Քրիստոսի հարությունը տալիս է այն հույսը, որ վերջնական արդյունքում Աստված, այլ ոչ թե մահը, կիշխի մեր ապագան:

Ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուսի հարությունը վստահություն է ներշնչում, որ հավատացյալները նույնպես հարություն կառնեն մեռելներից:

Մտածեք Պողոսի խոսքերի շուրջ. «Բայց մեր քաղաքականությունը երկնքումն է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որ կնորոգի մեր խոնարհ մարմինը որ իր փառավոր մարմնին կերպարանակից լինի այն զորությունովը, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն» (Փիլիպպեցիս 3.20-21):

Նույն տրամադրվածությունը հնչում է Ղուկասի գրած Գործք Առաքելոց Գրքի 4.2-ում և Առաջին Հովհաննեսի 3.2 խոսքում:

Հիսուսի հարությունը հավատացյալներին ապահովում է երկնային տեսակետով՝ ներկայի համար և հավիտենական կյանքի խոստումով՝ ապագայի համար. «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը՝ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելովը, դեպի այն անեղծ և անարատ և անթառամ ժառանգությունը, որ երկնքումը պահված է ձեզ համար» (Ա Պետրոս 1.3-4):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.