Հարություն․ Հովհաննես Թումանյան
Քրիստոս հարյավ… երկինք գնաց,
Երկրում թողեց պատվերներ.
Բայց պատվերը գրքում մնաց,
Եվ աշխարհը հեծում է դեռ:
Դեռ կուրացած ժանգարծաթից՝
Մատնություններ են անում,
Եվ փախչելով արդար դատից՝
Միշտ ձեռքերն են լվանում:
Ապտակում են դեռ ծաղրելով
Անմեղության ճակատին,
Եվ հարության օր տոնելով՝
Խաչն են հանում ճշմարտին:
Ո՜հ, կարճամիտ անզգամներ,
Դրանք այսօր կմեռնեն,
Բայց վաղը ձեր փոշու վրա
Նոր փառքերով կհառնեն: