Համբերություն. Ռիկ Ռեններ
Ընկերնե՛ր, համբերությունը դա ունակություն է՝ մնալու անդրդվելի և վստահ նրանում, որ այն ամենը, ինչ Աստված խոստացել է ձեզ, անպայման կկատարվի:
Համբերությունը ամրացնում է մեզ՝ դարձնելով կարող՝ հանգիստ ու վստահորեն առաջ շարժվելու, դրսևորելով հավատք՝ ի հեճուկս իրավիճակների կամ ժամանակավոր աննպաստ պայմանների:
Հենց համբերությունն է այն կարևոր բանալիներից մեկը, որով մենք ստանում ենք Աստծո ժառանգությունը: Դուք չեք կարող կատարել Աստծո կամքը ձեր կյանքի մեջ, եթե չսովորեք համբերել:
Մտածեք այսօր այս մասին…