«…և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը» (Բ Մնացորդաց 7.14)։

Մայիսի 27, ժամը 12:00: Երևան։ Համազգային աղոթքի օր Հայաստանի համար։

Համազգային աղոթքին հրավիրված են Հայաստանի բոլոր հարանվանությունների և եկեղեցիների ներկայացուցիչները։

Միջոցառումը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում (հասցե՝ Երևան, Ոսկերիչների 1), միջազգային ավետարանիչ՝ Դեյվիդ Հեթուեյի նախաձեռնությամբ։ Պաշտոնական մեդիա գործընկերն է «Небеса ТВ7» քրիստոնեական ալիքը։

Համազգային աղոթքի ինչպես նաև դեպի միջոցառման վայր անվճար տեղափոխող տրանսպորտի ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել՝ www.pray4armenia.org կայքում կամ «Համազգային աղոթքի օր» ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.