«Առիւծը մռնչել է, ո՞վ չէ վախենում. Տէր Եհովան է խօսում, ո՞վ չի մարգարէանալ» (Ամովս 3.8)։

Հին Կտակարանի բոլոր մարգարեների համեմատ՝ Ամովսն ամենից պարզն է խոսում մեր ժամանակների մասին: Իր մարգարեությունը, որտեղ ներկայացնում է մեր սերունդների տխուր կարգավիճակը, կարծես թե, մեջբերված լինի հենց մերօրյա հոդվածներից: Իսկապես, Ամովսի ուղերձն երկակի մարգարեություն է, որը նախատեսված է եղել ոչ միայն իր օրերի Աստծո ժողովրդի համար, այլև այժմյան՝ մեր ժամանակների եկեղեցու համար:

Ամովսը նկարագրում է Աստծուն որպես բարկացած առյուծ, ով պատրաստ էր դատապարտիչ կերպով հարվածել Իսրայելին: Տերն օգտագործում էր Ամովսի ուղերձն՝ Իսրայելին արթնացնելու համար. Նա ուզում էր փոխանցել իր ժողովրդին, որ պատրաստվում է դատել նրանց՝ իրենց անսահման չարության և կաշառակերության պատճառով:

Տերն երբեք չի դատում ժողովրդին, առանց նախապես մարգարեական խոսք փոխանցելու, որպեսզի նախազգուշացնի նրանց:

«Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չյայտնէ իր խորհուրդն իր ծառաներին՝ մարգարէներին» (3.7):

Երբ Ամովսը տեսավ կուտակված դատաստանի ամպը, նա ստիպված էր խոսել. «Կամ եթէ փող փչուի քաղաքում, եւ ժողովուրդը չի՞ վախենալ» (3.6): Ամովսի ուղերձն այստեղ ցնցող է. «Աստված հնչեցրեց նախազգուշացնող շեփոր իր ժողովրդին համար, բայց ոչ ոք չտագնապեց»:

Ցավալի է, բայց այսօր շատ քրիստոնյաներ դարձել են անգրագետ Աստվածաշնչի՝ ճշմարտության գիտության մասով. բաց են մեծ խաբեությունների համար, ժողովուրդը դարձել է հաճույքների սիրահար: Բայց Աստված դեռ ունի սուրբ, առանձնացված մնացորդ, մարդիկ, ովքեր ենթարկվում են հալածանքների աշխարհի կողմից. նրանք մշտապես գալիս են Տիրոջ առաջ կոտրված սրտով և սուրբ ակնածանք ունեն Նրա հանդեպ:

Մտածե՛ք, ներկայումս մեր ազգի մեջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Քչերն են ուզում լսել մի ուղերձի մասին, որը կապված է դատաստանի հետ, չնայած, որ մեր ողջ ազգը լցված է վախով: Մարդիկ նույնիսկ ասում են. «Ես այլևս չեմ կարող տանել այս ամենը»: Բայց Տերը խոսում է այն ժամանակ, երբ Նա կամենում է, և իր Հոգին մեզ ուժ է տալիս լսելու իր Խոսքը, որը մեզ է փոխանցվում նաև Նրա օծյալ ծառաների միջոցով: Մեր Տերը հավատարմորեն կզորացնի իր ժողովրդին համբերելու այն ամենին, ինչ կարող է գալ:

Իսկ ի՞նչ են անում հավատացյալները: Ուշադրություն դարձրեք Ամովսի նախազգուշացմանը և հետևեք նրա ուղերձին. Փնտրե՛ք, Տիրոջը ձեր ամբողջ սրտով, թույլ տվե՛ք, Տիրոջ Խոսքին ձեզ դատել և խոստովանե՛ք, ձեր մեղքը և ապաշխարե՛ք: Եւ կտեսնեք՝ Աստված հայտնապես կօրհնի ձեզ, և դուք վստահորեն կքայլեք Նրա ներկայության և պահպանության մեջ:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.