Հաղթահարե՛ք վախը ձեր կյանքում
Դուք ունե՞ք վախեր: Տիմոթեոսի երկրորդ թղթի 1.7-ում Պողոս առաքյալը գրում է իր երիտասարդ աշակերտին՝ հորդորելով նրան չվախենալ և կատարել իր ծառայությունը. «Որովհետև Աստված չտվավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սիրո ...»:
Հիշե՛ք այս խոսքը: Անգի՛ր սովորեք այն և կրկնե՛ք ամեն անգամ, երբ անհանգիստ և վախեցած լինելու պատճառ կունենաք:
Վախն Աստծուց չէ: Սատանան է, որ ցանկանում է լցնել ձեր սիրտը վախով: Աստված ծրագիր ունի ձեր կյանքի համար: Ընդունե՛ք Նրա ծրագիրը՝ հավատալով Նրան: Բայց հիշե՛ք, որ սատանան նույնպես ծրագիր ունի ձեր կյանքի համար. դուք ստանում եք նրա ծրագիրը վախի միջոցով:
Հիսուսը ձեր Փրկիչն է: Եթե ջանասիրաբար փնտրեք Նրան, Նա կազատի ձեզ բոլոր վախերից: Հովհաննես 14.27-ում Նա ասաց Իր վախեցած աշակերտներին. «Թույլ մի՛ տվեք, որ ձեր սրտերը տագնապեն, ո՛չ էլ թույլ տվեք , որ դրանք վախենան»: Սա նշանակում է, որ դուք պետք է խիստ դիրք զբաղեցնեք՝ ընդդեմ վախի: Այսօր որոշում կայացրեք, որ այլևս թույլ չեք տալու վախի ոգուն՝ մոտենալ ձեզ և իշխել ձեր կյանքում:
«Երբ էլ վախենամ, ես կվստահեմ և կհուսամ և կապավինեմ քեզ»: Սաղմոս 56.3-4
Վախը կեղծիք է, որն իրական է թվում: Թշնամին ցանկանում է, որ ձեր ապագան ձախողվի, բայց Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ անկախ այն բանից, թե ինչպիսին են մեր ներկա հանգամանքները կամ որքան վատ է ամեն ինչ թվում, Աստծո հետ անհնարին ոչինչ չկա: Աստված ձեզ հետ է: Նա երբեք չի թողնի ձեզ, և ո՛չ էլ կլքի ձեզ (Եբր. 13.5): Նրա աչքերը ձեզ վրա են ամեն ժամանակ (Սաղմոս 33.18): Նա դաջել է ձեր պատկերն Իր երկու ձեռքերի ափերին (Ես. 49.16): Այդ իսկ պատճառով դուք չպետք է վախենաք:
Ուժեղ եղե՛ք, վստահ եղե՛ք, խիզախ եղե՛ք, մի՛ վախեցեք:
Հեղինակ՝ Ջոյս Մայեր,
Աղբյուրը՝ «Բժշկել սրտով կոտրվածներին» գիրք