Հա՛յր, գոհանում եմ Քեզանից
Եվ Հիսուսը իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասաց.«Հա՛յր, գոհանում եմ Քեզանից, որ Ինձ լսեցիր»: Հովհ. 11.41
Թերեւս այս փառաբանության աղոթքը մեզ տարօրինակ թվա, որովհետեւ Ղազարոսը տակավին գերեզմանի մեջ էր, բայց մեր Տերը շնորհակալություն էր հայտնում Հորը հարության հրաշքից առաջ:
Ես կարծում էի, թե շնորհակալությունը պիտի մատուցվեր Ղազարոսի գերեզմանից դուրս գալուց հետո: Սակայն Տեր Հիսուսը գիտեր, որ Հայրը պիտի պատասխաներ Իրեն:
Այսպիսով երախտագիտությունը հայտնվում է բարիքը ստանալուց առաջ այն վստահությամբ, որ Հայրը լսում է իրեն:
Թշնամուն պարտության մատնելուց առաջ է սկսվում հաղթանակի երգը: Սերմնացանը սերմը հողի մեջ նետելու պահին երգում է հնձվորի երգը: Սա վստահության արտահայտությունն է հրաշքից առաջ:
Ու՞մ մտքով է անցնում երգել հաղթանակի սաղմոսը, երբ Աստծո Խոսքի քարոզիչները նոր են ճանապարհ դուրս գալիս: Որտե՞ղ կարող ենք լսել երախտագիտության երգը, երբ տակավին տրված չէ աղոթքի պատասխանը:
Սակայն մեր Տիրոջ այս աղոթքի մեջ անբնական կամ անտրամաբանական բան չկա: Փառաբանությունը մեր աղոթքի ամենակարեւոր մասն է, որ մեզ պատրաստում է հրաշքը ընդունելուն: Հրաշքը կատարվում է հոգեւոր ուժով եւ հոգեւոր ուժը մեր հավատքի չափով է լինում:
Մեր շնորհակալությունից ավելի Տիրոջը ուրախացնող բան չկա, որ մեզ ավելի օրհնի, քան մեր մատուցած շնորհակալությունը: Սաղմոսերգուն շատ ճիշտ է, երբ ասում է.«Բարի է գոհանալ Տերոջից»:
«Վտակներ անապատի մեջ» գրքից