Երբ Հիսուսը քայլում էր երկրի վրա և ազատում մարդկանց սատանայի ճնշումից, այդ փորձառու խաբեբան հետևում էր Նրան։ Քրիստոսը սիստեմատիկ խախտում էր սատանայի գործերը. կույրերը տեսնում էին, կաղերը՝ քայլում։ Սատանան, զայրույթից ատամները կրճտացնելով, մտադրված էր ոչնչացնել Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա չար մարդկանց ոգեշնչում էր խաչել Քրիստոսին։ Նա ուրախանում էր, երբ մեխում էին  այդ հիանալի ողորմության ձեռքերը և մտածում, որ այդ ձեռքերն այլևս իրեն դժվարություն չեն պատճառի։

Որքա՜ն սխալ էր մտածում նա։ Թափված արյունը այժմ էլ գործում է և ամենուր  շատերին ազատում սատանայի ազդեցությունից։ Հայտնության առաջին գլխում գրված է.

«Եվ յոթ աշտանակների մեջտեղում՝ մեկին, որ նման էր Մարդու Որդուն՝ մինչև ոտքերը երկար պատմուճան հագած և կրծքի վրա ոսկե գոտի կապած... Նա իր աջ ձեռքը դրեց վրաս ու ասաց ինձ. «Մի՛ վախեցիր, Ես եմ Առաջինը և Վերջինը. Ես Նա եմ, որ ապրում է, մեռած էր, և ահա՛, կենդանի է հավիտյանս հավիտենից, ամեն. և ունեմ դժոխքի և մահվան բանալիները»։ Հայտնություն 1.13-18

Մեկ անգամ  մի աթեիստ ինձ մարտահրավեր նետեց հեռուստատեսային ծրագրերից մեկում. «Ես չեմ հավատում, որ Հիսուսի արյան մեջ զորություն կա։ Հիսուսի արյունը գոյություն ունի 2000 տարի, և եթե դրա մեջ զորություն լիներ, ինչպես դուք եք պնդում, աշխարհն այդքան ողբալի վիճակում չէր լինի»։ Ես պատասխանեցի. «Պարո՛ն, մեր շուրջը նաև շատ օճառ կա, բայց շատ մարդիկ դեռ կեղտոտ են։ Օճառը չի մաքրում մարդուն՝ պարզապես նրա շուրջ գտնվելով, նույնիսկ, երբ նա աշխատում է օճառի արտադրամասում։ Եթե մենք ցանկանում ենք իմանալ՝ ինչի է ընդունակ օճառը, պետք է վերցնենք այն  և անձամբ օգտագործենք։ Այդպես է նաև Քրիստոսի արյան դեպքում։ Բավարար չէ արյան մասին իմանալը, քարոզելը կամ երգելը։ Ես մարտահրավեր եմ նետում ձեզ, պարո՛ն, գործածե՛ք Հիսուսի արյան զորությունը ձեր մեղավոր կյանքում և կմիանաք աշխարհի միլիոնավոր մարդկանց, ովքեր ասում են և երգում. «Մե՜ծ և հրաշալի զորություն կա  Գառնուկի անգին արյան մեջ»։

Աղբյուրը՝ cfan.eu

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.