Գիրք Գրոցը հասավ ուկրաինական փախստական ապաստարաններ Լեհաստանում
Գիրք Գրոցը հասավ ուկրաինական փախստական ապաստարաններ Լեհաստանում և երեխաներին լցրեց Աստծո սիրով, ուրախությամբ ու հույսով։
Պատերազմում իրական հաղթողներ չկան։ Երեխաների անմեղ երիտասարդ սրտերն ու մտքերը հանկարծակի խաթարվում են ռումբերի ու մահվան սարսափազդու ձայներով և պատկերներով: ՈՒկրաինացի երեխաների համար ֆիլիպինյան Գիրք Գրոցի թիմը մեկնել է այնտեղ՝ նրանց Աստծո Խոսքն բերելու համար:
Եռօրյա ճամբարի ընթացքում երեխաները մեծ հաճույքով դիտեցին Superbook-ի «Ի սկզբանե» ֆիլմը և առաջին անգամ հանդիպեցին Գիզմոյին, ով իրենց հայտնի է Ռոբիկ անունով։ «Հավատարիմ Superbook-ի թեմատիկ երգին, այն, ինչ մենք բերում ենք երեխաներին, Աստծո Խոսքն է», - ասել է Գոնսալեսը: Մենք միայն որոշ ժամանակ այնտեղ կլինենք բայց կա մի բան, որը հավերժ կմնա նրանց հետ, դա այն է, որ հույսը կարելի է գտնել Հիսուսի մեջ։
Աղբյուրը՝ cbn.com
Պատրաստեց Ագապե Թադևոսյանը