Ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ՝ օգոստոսի 4-ին: BBC-ի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել քաղաքի նավահանգստի տարածքում։

Երկրի առողջապահության նախարարը հայտնել է մեծաթիվ տուժածների ու էական վնասների մասին, այդուհանդերձ, հստակ տվյալներ դեռևս չեն հաղորդվում։ Նշվում է ավելի քան 4000 վիրավորի և 78 զոհի մասին, որոնց մեջ կա նաև հայազգի տղամարդ՝ լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, ինչպես նաև հայազգի բուժքույր Ջեսիկա Բեզջյանը։ Առավոտյան 10:40-ի դրությամբ «Արևելք» լրատվականը հայտնում է հայազգի արդեն 5 զոհի մասին:

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Արամ Ա կաթողիկոսը այցելել է հայաբնակ թաղամասեր, օգնություն տրամադրել տուժածներին:

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու կայքը գրում է, որ թեև եկեղեցական համայնքում տուժածներ չկան, սակայն Բեյրութի դպրոցը, եկեղեցին և Հայկազյան համալսարանը ծանր նյութական վնասներ են կրել:

Կոչ ենք անում մեր աղոթքներով սատար կանգնել Բեյրութի մեր հայրենակիցներին և ընդհանրապես, յուրաքանչյուրին, ով ինչ-որ կերպ տուժել է պայթյունից: Աղոթենք նաև մի քանի տասնյակ զոհերի հարազատների մխիթարության համար:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր:

Աշխարհում կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ կյանքն ամեն ակնթարթ կարող է գլխիվայր շրջվել և մենք՝ մարդիկս, երբեմն այնքա՜ն անզոր ենք որևէ բան փոխել: Գնահատենք մեր ունեցածը՝ ժամանակ, ֆինանս, առողջություն, փառք տանք Աստծուն այդ ամենի համար և ճիշտ գործածենք:

Շուտափույթ ապաքինում վիրավորներին և մխիթարություն զոհվածների հարազատներին:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.