Ֆիջիի ռեգբիի տղամարդկանց թիմը Տոկիոյի օլիմպիական խաղերում ոսկի նվաճելուց հետո երգեց «Մենք հաղթահարել ենք» երգը
Դա մեծ հաղթանակ էր այն տղամարդկանց համար, ովքեր ամիսներ շարունակ ընտանիքից հեռու էին անցկացրել՝ օլիմպիական խաղերին պատրաստվելիս:
Տղամարդիկ հարգանքի տուրք մատուցեցին իրենց երկրին՝ երգ երգելով․ գրում է cbn.com-ը։
Երգի բառերը ներառում էին.
Մենք հաղթանակել ենք,
Մենք հաղթահարել ենք
Գառան արյունով և Տիրոջ Խոսքով,
Մենք հաղթանակել ենք։
Twitter-ի օգտատերերից մեկը գրել է. «Ուրախ եղե՛ք Տիրոջմով ամեն ժամանակ։ Մենք ևս ասում ենք՝ ուրախ եղե՛ք ... ամեն: Շնորհավորում եմ ձեզ՝ հաղթանակի կապակցությամբ»:
Մեկ այլ թվիթերյան էջում գրված է. «Նույնիսկ ոտքերն ու ձեռքերը շարժելու զորությունը գալիս է Աստծուց»:
«Փառք և օրհնություն Քրիստոսին մեր վկայող բոլոր եղբայրների համար ... փառք տվե՛ք մեր Տիրոջն ու Փրկչին ... Ալելուիա», - գրել է աջակիցներից մեկը:
Իսկ մեկ այլ օգտատեր գրել է. «Շնորհավոր, եղբայրնե՛ր, փառքն Աստծունը լինի ամեն ժամանակ»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը