«Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն և աղոթք անեն և իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը» (Բ Մն. 7.14)

Արժևորելով միաբան աղոթքն ու ծոմապահությունը` Christians.am կայքի խմբագրությունն առաջարկում է յուրաքանչյուր ուրբաթ սահմանել աղոթքի և ծոմապահության օր մեր երկրի ու մեր ժողովրդի համար:

«Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի...» (Հակոբոս 5.16):

Մենք հավատում ենք, որ հատկապես այս օրերին կարիք ունենք ավելի միաբան, որպես մեկ մարմին՝ կանգնելու Տիրոջ առաջ և բարեխոսելու մեր երկրի, տնտեսության, համաճարակի և ծառացած այլ խնդիրների համար, որպես հոգևոր սպասավորներ՝ ցավ քաշելու և աղաղակ բարձրացնելու առ Աստված մեր այն հայորդիների համար, ովքեր դեռևս չունեն վերստին ծնունդ, հետևաբար՝ նաև փրկության վստահություն:

Մենք կոչ ենք անում բոլոր եկեղեցիներին, հոգևոր առաջնորդներին՝ միանալ և միաբան այս ուրբաթ օրը՝ հունիսի 12-ը՝ հռչակել ծոմապահության և աղոթքի օր: Եվ այսուհետ յուրաքանչյուր ուրբաթը լինի օր, երբ մենք կմիաբանվենք և աղոթքով ու ծոմով կփնտրենք Տիրոջ երեսը:

Մեր աղոթքի ու ծոմապահության նպատակներից մեկն էլ թող լինի այն, որ Տերը հրաշք գործի, և վիրուսն իր ուժը կորցնի ու նահանջի:

Եթե կլինեն հոգևոր առաջնորդներ, հովիվներ, ովքեր կցանկանան միաբանվել, կցանկանան այդ օրը ուղերձով հանդես գալ և քաջալերել մեր հավատակից քույր-եղբայրներին (գրավոր խոսքով կամ տեսանյութով), կարող եք գրել մեզ, ուղարկել Ձեր հորդորը info@christians.am-ին և մենք սիրով կհրապարակենք:

Christians.am խմբագրություն

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.