«Եկեղեցիները փակվել են, բայց նրանցից շատերը երբեք այսքան ակտիվ չեն եղել»,- փոխանցեց Միացյալ Թագավորության ավետարանական միությունը՝ «Փոփոխվող եկեղեցին՝ արձագանք կորոնավիրուսային ճգնաժամին» հետազոտության արդյունքները. տեղեկացնում է evangelicalfocus.com-ը:

Մեծ Բրիտանիայի ավետարանական միությունը (անգլ.՝ EAUK) իրականացրել է հետազոտություն շուրջ 900 եկեղեցիների և կազմակերպությունների միջեւ, այն մասին, թե ինչպես են նրանք արձագանքել կորոնավիրուսային ճգնաժամին և համաճարակի հետեւանքով առաջացած փոփոխություններին:

EAUK-ն անց է կացրել հետազոտությունը մայիսի 14-ից 20-ը ընկած ժամանակահատվածում և «ստացել պատասխաններ Մեծ Բրիտանիայի՝ քրիստոնեական տարբեր ուղղությունների և ներկայացուցչությունների կողմից»,- ասաց միության տնօրեն Փիթեր Լինասը:

«Եկեղեցիները փակ են, բայց շատերը երբեք այսքան ակտիվ չեն եղել»

«Եկեղեցական շենքերը փակվել են մարտի սկզբից, բայց շատերն երբեք այսքան ակտիվ չեն եղել: Նրանք տեղափոխվել են առցանց հարթակ՝ կիրակնօրյա ծառայություններ, եկեղեցական գործունեություն և նախագծեր իրականացնելու համար հարևան թաղամասերում՝ խոցելի խմբի մարդկանց հոգևոր և կենցաղային կարիքները բավարարելու համար»,- նշվում է հետազոտության մեջ:

Ըստ EAUK-ի՝ «չնայած հետագայում շատ մարտահրավերներ կլինեն, այնուամենայնիվ, այս զեկույցը ներկայացնում է հուսադրող ապագա, քանի որ եկեղեցին լավատեսորեն է նայում արտակարգ դրությունից հետո եկող կյանքին»:

Արտակարգ դրության ընթացքում «հետազոտված եկեղեցիների և կազմակերպությունների 84%-ը փոխել են իրենց աշխատանքի կատարման մեթոդը. պահպանելով իրենց հիմնական առաքելությունն ու տեսլականը՝ ցուցաբերել են առավել մեծ ակտիվություն և ստեղծարարություն», - ասվում է հետազոտության մեջ:

Ինչ վերաբերում է օգտագործված թվային համակարգերին, «կիրակնօրյա ծառայությունը եկեղեցիների միայն 28%-ն է անցկացնում ուղիղ հեռարձակմամբ, իսկ 39%-ը նախապես ձայնագրում է: Հետաքրքիրն այն է, որ մեծաքանակ ժողովուրդ ունեցող եկեղեցիներն ավելի հավանական է, որ նախօրոք ձայնագրեն իրենց կիրակնօրյա ծառայությունը, քան ավելի քիչ անդամ ունեցող եկեղեցիներն, որոնք գերադասում են ուղիղ հեռարձակումը»:

«Աճել է Հիսուսի մասին ավելին իմանալու ցանկացողների քանակը»

Այս նորարար եղանակները հանգեցրել են հետևյալին. «եկեղեցիների 59%-ը, որոնք մասնակցել են հետազոտությանը, նշում են, որ ավելի շատ մարդիկ են սկսել հետաքրքվել Հիսուսի և քրիստոնեական հավատքի մասին»:

«Մենք քաջալերվեցինք՝ լսելով եկեղեցու առաջնորդների 70%-ի այն պատասխանը, որ այն մարդիկ, ովքեր սովորաբար չեն հաճախել եկեղեցի՝ այժմ պարտաճանաչ հետեւում են: Այս նույնը տեղի էր ունեցել մյուս քրիստոնեական հարանվանություններում»,- ավելացնում է EAUK-ն:

Միությունը նաև հարցրել է եկեղեցիներին, թե որոնք են եղել այն հիմնական խնդիրներն, որոնց համար եկեղեցին աղոթել է արտակարգ դրության ժամանակ: «Եկեղեցու հոգևոր կարիքները, Հիսուսին ճանաչող նոր մարդկանց աճը և կառավարությունն աղոթքի ամենատարածված թեմաներն են եղել»:

Ծառայել առավել խոցելի խմբերին

«Չնայած արգելափակումներին, որոնք կիրառվել են արտակարգ դրության ժամանակ, եկեղեցիները մեծացրել են իրենց կողմից ցուցաբերվող աջակցությունն առավել խոցելի խմբերին»,- ասվում է հետազոտության մեջ:

Դա ցույց է տալիս, որ «եկեղեցիների առաջնորդների 88 տոկոսն ասում է, որ աշխատում են խոցելի մարդկանց կարիքները հոգալու համար, իսկ 72%-ը աշխատում են տեղական իշխանությունների, այլ եկեղեցիների կամ բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ»:

«Եկեղեցիների գրեթե կեսը, որոնք պատասխանել են հարցմանը (48%), կորոնավիրուսի բռնկումից հետո սկսել են համայնքային ներգրավման նոր նախաձեռնություն: Նախագծերի մեծ մասը եղել է կա՛մ արտակարգ իրավիճակի ժամանակ սննդի ապահովումը, կա՛մ տարեցներին և մեկուսացածներին ընկերակցումը»,- պարզաբանում է EAUK-ը:

Եկեղեցիների կեսից ավելին «բավականաչափ պաշար ունեն շարունակելու համար»

Կորոնավիրուսային ճգնաժամը հանգեցրեց տնտեսական հիմնախնդիրների ամբողջ աշխարհում, բայց, «անկախ գալիք տնտեսական դժվարին ժամանակների, եկեղեցիների 56%-ը կարծում է, որ նրանք ունեն բավարար պաշար՝ շարունակելու ապրել նվազեցված եկամտի ժամանակահատվածի պայմաններում, իսկ 23%-ն ունի պահուստային պաշարներ, որոնց օգտագործման անհրաժեշտությունը չի կանխատեսում»,- ասվում է հետազոտության մեջ:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը գործարկել է Կորոնավիրուսի ընթացքում աշխատատեղի պահպանման ծրագիրը, որը թույլ է տալիս աշխատողներին իրենց աշխատանքի ժամանակավորապես դադար տալուն: Եկեղեցիներն ու կազմակերպությունները նույնպես կարողացան դիմել այդ ծրագրին: EAUK-ը պարզել է, որ «եկեղեցիների 31%-ը դադար է տվել իր անձնակազմի՝ որոշ կամ բոլոր աշխատակիցների աշխատանքին: Որքան մեծ է եկեղեցին կամ կազմակերպությունն, այնքան ավելի հավանական է, որ այն իր բոլոր աշխատակիցներին կտրամադրի աշխատանքային դադար»:

«Եկեղեցիներն, անշուշտ, անհանգստացած էին իրենց ֆինանսական միջոցների հարցով, բայց նրանք առավել մտահոգված էին՝ մարդկային հոգեկան առողջության հետ կապված առաջ եկող խնդիրների մեծացումով, ինչպես նաև աղքատության և անհատական պարտքերի աճի հարցով»,- ասաց Լինասը:

Հույս դեպի ապագա

Հարցին, թե ինչպես կնկարագրեն իրենց ներկայիս հուզական կարգավիճակը, «հարցվածների 73%-ն իրենց հուզական կարգավիճակն որակեց լավ կամ շատ լավ, և այս միտումն արտացոլվեց Մեծ Բրիտանիայի նաև այլ շրջաններում»,- նշվում է հետազոտության մեջ:

«Մեզ քաջալերում է Մեծ Բրիտանիայի եկեղեցիներում՝ Հիսուսի մասին պատմելու ոգեւորվածությունը և այն սրտացավ կարեկցանքի գիտակցումն, որն առաջ է բերում առավել խոցելի խմբերին գործնական աջակցության քայլերի մշակմանը: Հիսուսը շարունակում է կառուցել Իր եկեղեցին Սուրբ Հոգու միջոցով»,- եզրափակում է EAUK-ը:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.