«Ես կարիք ունեմ», «Ես կարող եմ օգնել» բաժինները՝ հանրության լայն կիրառման համար
Սիրելի՛ ընթերցողներ, նկատե՞լ էիք, որ մեր կայքում կան այսպիսի բաժիններ՝ «Ես կարիք ունեմ», «Ես կարող եմ օգնել». այս բաժիններից կարող են օգտվել մեզնից յուրաքանչյուրը:
Ի՞նչ է սա.
«Ես կարիք ունեմ» բաժինը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն ինչ-որ բանի կարիք: Օգտատերը, մտնելով կայքի այդ հատվածը, գրում է մեզ իր կարիքը, որը մենք տեղադրում ենք կայքում անանուն: Այն հասանելի է լինում թե՛ մեր կայքում, թե՛ ֆեյսբուքյան էջում: Այն օգտատերերը, ովքեր կարող են արձագանքել տվյալ կարիքին, դիմում են մեզ, և մենք մանրամասներ ենք հայտնում տվյալ կարիքի, այն գրողի մասին և փոխանցում կոնտակտային տվյալներ:
«Ես կարող եմ օգնել» բաժինը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ուզում են օգնել մեկ այլ մարդու՝ նյութապես, ֆիզիկապես կամ ֆինանսապես: Այս բաժնում ևս, մեզ ուղարկում եք Ձեր օգնության առաջարկը, որը մենք տեղադրում ենք կայքում: Այն օգտատերերը, ովքեր ունեն ներկայացված առաջարկի կարիքը, դիմում են մեզ և մենք փոխանցում ենք կոնտակտային տվյալներ:
Ամեն բան վերահսկվելու է կայքի անձնակազմի կողմից, որպեսզի օգնությունը տրվի իրոք կարիք ունեցողների:
Ինչպե՞ս դիմել
Արձագանքների, հարցերի և մանրամասների համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին, ուղարկել էլ. նամակ info@christians.am-ին կամ զանգահարել մեզ՝ +37444200233/Viber, WhatsApp